Добавить в избранное

В стадии разработки

«Մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերը, բնապահպանական հարկը և ճանապարհային հարկը, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքը և հարկերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսները ու տույժերը, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքները վճարելու ձևերը ու միջոցները, ինչպես նաև դրանք վճարելու պարտավորությունը կատարելու պահը (վճարելու օրը) սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի ______ N__-Ն

 

 

Մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերը, բնապահպանական հարկը և ճանապարհային հարկը, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքը և հարկերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսները ու տույժերը, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքները վճարելու ձևերը ու միջոցները, ինչպես նաև դրանք վճարելու պարտավորությունը կատարելու պահը (վճարելու օրը) սահմանելու մասին

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 61-րդ հոդվածի 6-րդ մասի, 74-րդ հոդվածի 7-րդ մասի և 266-րդ հոդվածի 18-րդ մասի 1-ին պարբերության համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ մաքսային մարմիններին վճարման ենթակա Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի, ՀՀ հարկային օրենսգրքի, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերը, բնապահպանական հարկը և ճանապարհային հարկը,  ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքը և հարկերը,  ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքները (այսուհետ՝ Վճարներ) վճարելու ձևերն են.

            1) Անկանխիկ,
            2)Կանխիկ։

  1. Վճարները վճարելու միջոցներն են.

        1)Անկանխիկ ձևով՝ բյուջետային դասակարգման համապատասխան ծածկագրին,
        2)Բյուջետային դասակարգման այլ ծածկագրին անկանխիկ ձևով վճարված վճարի հաշվանցումով
        3)Կանխիկ ձևով,
        4)Միկրոպրոցեսորային պլաստիկ քարտերի կիրառմամբ,
        5)Կապի ձեռնարկության միջոցով,
        6)Վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:

  1. Մաքսային մարմնի կողմից ապրանքների, բացառությամբ ֆիզիկական անձի ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող և միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների, բացթողնելու համար Վճարները վճարելու հիմքեր են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

       1)մաքսային մարմիններին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի միջոցով օրական կտրվածքով ըստ բյուջետային դասակարգման ծածկագրերի ներկայացվող                 մուտքերի հաշվետվությունների ձևերից արտածվող տեղեկությունները,
       2)պետական վճարումներիէլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը, այն դեպքում, երբ Վճարները վճարվել են պետական               վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով (e-payments),
       3)վճարման կտրոնը (չեկը), այն դեպքում, երբ Վճարները վճարվել են Էլեկտրոնային տերմինալի միջոցով,
       4)առևտրային բանկի կողմից տրամադրված անդորրագիրը (վճարման հանձնարարականը), հաստատված վերջինիս կնիքով կամ դրոշմակնիքով (բացառությամբ՝ վճարման էլեկտրոնային                 անդորրագիրը, որի համար կնիք/դրոշմակնիք անհրաժեշտ չէ), այն դեպքում, երբ Վճարները վճարվել են առևտրային բանկի միջոցով:

  1. Սահմանել, որ Վճարները վճարելու պարտավորությունը կատարելու վճարման պահ (վճարելու օր) է համարվում.

       1)կանխիկ վճարման դեպքում՝ առևտրային բանկի դրամարկղ կամ վճարային տերմինալ գումարի մուտքագրման օրը՝ (վճարման հանձնարարական, չեկ) ուղղված համապատասխան գանձապետական հաշվին,
       2)անկանխիկ վճարման դեպքում՝ հայտարարատուի հաշիվներից փոխանցվող գումարների դուրսգրման օրը՝ (գեներացված անդորրագրի, վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման օրը) ուղղված համապատասխան գանձապետական հաշվին,
       3)Վճարների գանձապետական հաշվեհամարներին հայտարարատուի կողմից ավել վճարված (փոխանցված) գումարների (գերավճարների) կամ կանխավճարների առկայության դեպքում` մաքսային մարմնին ուղղված համապատասխան էլեկտրոնային կամ թղթային կարգադրության (դիմումի) հիման վրա Վճարների գծով պարտավորության մարման օրը:

    5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր­դող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի, որը ուժի մեջ են մտնում սույն      որոշմամբ սահմանված գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի մարտի 1-ը:

 

  • Обсуждалось

    08.02.2021 - 23.02.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5284

Принт