Проект не принят
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 128-րդ հոդվածով սահմանված արտոնյալ կարգավորումների գործողության ժամկետը ժամկետը մինչև 2030 թվականը երկարաձգելն է։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2018 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարունակում է կիրառվել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ընդ որում, նշյալ փոփոխությունն իրականացվել է այն պատճառով, որ ի թիվս այլ պատճառների, նաև խնդրո առարկա կարգավորման պատճառով Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությունը ներառվել էր հարկման նպատակով Եվրոպական Միության հետ չհամագործակցող երկրների «մոխրագույն» ցանկում և նշյալ ցանկից Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու համար ՀՀ կառավարությունը ստանձնել էր պարտավորություն Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված կարգավորումները վերացնելու համար։
Միաժամանակ, ՀՀ կառավարության կողմից իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում ԵՄ համապատասխան կառույցների հետ համաձայնություն է ձեռքբերվել Օրենսգրքի 128-րդ հոդվածի գործողության ժամկետը մինչև 2030 թվական երկարաձգելու հարցում՝ պայմանով, որ նշյալ հոդվածի կիրառության ժամկետը երկարաձգելու պարագայում դրանով նախատեսված արտոնյալ կարգավորումներից օգտվող տնտեսավարող սուբյեկտների և պայմանագրերի շրջանակը չի փոխվելու:
Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված կարգավորումների գործողության ժամկետը ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ Եվրոպական Միության հետ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածը և Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասը շարունակում են կիրառվել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածի կիրառության ժամկետներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երկարաձգել Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված արտոնյալ կարգավորումների գործողության ժամկետը՝ միաժամանակ սահմանելով նաև, որ այդ կարգավորումներից կարող են օգտվել միայն մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող հարկ վճարողները։
-
Обсуждалось
08.02.2021 - 23.02.2021
-
Тип
Кодекс
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 5766
Принт