ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«----» ------------------ 2021 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
1) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XI բաժնով.
«XI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Կոմիտեի ղեկավարը չափագրողների վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու վարչական վարույթ հարուցելու համար հիմք է ընդունում դիմում-բողոքը, ինչպես նաև կոմիտեի ներքին վերահսկողության վարչությունից ստացված եզրակացությունը:
- Կոմիտեի ղեկավարի հրամանով վարչական վարույթ հարուցելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովը սույն հրամանի պահանջների համաձայն իրականացնում է գործի փաստական հանգամանքների ուսումնասիրություն:
- Հանձնաժողովը կոմիտեում հարուցված որակավորման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման վարչական վարույթի շրջանակներում իրականացնում է վկայական ստացած անձանց կողմից կազմված հողամասի, շինությունների հատակագծերի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում ստացած կադաստրային գործի նյութերի՝ սույն կարգի N 1 հավելվածով սահմանված պահանջների համապատասխանության ստուգում՝ կոմիտեի ղեկավարին եզրակացություն ներկայացնելու նպատակով:
- Եթե Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն եզրահանգմանը, որ փաստական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է նաև իրականացնել տեղանքի զննում, ապա այդ մասին դիմում է կոմիտեի ղեկավարին, ով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է տեղանքի զննում:
- Այն դեպքում, երբ Հանձնաժողովը միջնորդություն է ներկայացնում տեղանքի զննում իրականացնելու համար, կոմիտեի ղեկավարը հանձնարարում է կոմիտեի ներքին վերահսկողության վարչությանը զննում կատարելու համար: Կոմիտեի ներքին վերահսկողության վարչությունը զննումն իրականացնում է այնպիսի ժամկետներում, որ վարչական վարույթի համար նախատեսված ժամկետները չխախտվեն:
- Զննման արդյունքները փոխանցվում են Հանձնաժողովին, որը այլ փաստաթղթերի հետ համադրության արդյունքում կոմիտեի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն որակավորման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման կամ բողոքը մերժելու վերաբերյալ:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան
2021 թ.
Երևան
-
Обсуждалось
03.02.2021 - 18.02.2021
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 5943
Принт