ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում անկախ պետու¬թյունների համագործակցության մասնակից պետությունների համա-գործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը, ԱՊՀ մասնակից երկրները պարտավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարախտով հիվանդացության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, կանխարգելման և շաքարախտի և դրա բարդությունների կանխարգելմանն ուղղված երկարաժամկետ համապարփակ ծրագրեր մշակելու ուղղությամբ:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
Ներկայացվող նախագծով նախատեսվում է բարձրացնել շաքարային դիաբետի դեմ պայքարի, վաղ հայտնաբերման, դրա բարդությունների կանխարգելման, պացիենտների շարունակական հսկողության և բուժման արդյունավետությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում շաքարային դիաբետով պացիենտների կյանքի տևողության և որակի բարելավում, շաքարային դիաբետի և դրա բարդություններից հիվանդացության, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցում, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, դրա բարդությունների կանխարգելման համակարգի կազմակերպում, շաքարային դիաբետով պացիենտների բուժման ժամանակակից արդյունավետ բուժման ապահովում:
-
Обсуждалось
02.02.2021 - 18.02.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6757
Принт