<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2136-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>
-
1 - За
-
0 - Против
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2136-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը:
Որոշման ընդունումը պայմանավորված է Կառավարության կազմում կատարված փոփոխություններվ, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում բժիշկ մասնագետի փոփոխության անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել թերապևտ Գարիկ Գագիկի Մուրադյանին, նախկին` Էդուարդ Արմենի Ավագյանին:
- Կարգավորման նպատակը և բնույթը:
Որոշման նախագծով նախատեսվում է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանել կառավարության նոր կազմին համապատասխան, իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում փոփոխել թերապևտին:
- Ակնկալվող արդյունքը:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2136-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին
Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2136-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2021թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Обсуждалось
27.01.2021 - 12.02.2021
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 5625
Принт