Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
16 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարինե Հովհաննիսյան 27.01.2021 22:00:27 | Առաջարկում եմ օլիմպիադաներում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների ուսուցիչների կետը վերանայել,որովհետև վերջին 3տարում եթե ուսուցիչը չի ունեցել 9-12դասարան,չի կարող օգտվել այդ բաղադրիչից,ուստի նման ուսուցիչները թող ներկայացնեն ավելի վաղ հաջողություն գրանցած աշակերտի փաստաթուղթը: | ||
2 | Մարինե Հովհաննիսյան 27.01.2021 22:06:15 | Առաջին աստիճանի տարակարգից ուսուցչին չզրկել 5տարի անց,քանզի այն վաստակ է համարվում,և վաստակը ժամանակավոր չի լինում: Շնորհակալություն | Ընդունվել է ի գիտություն: | Առաջարկը ներկայացված նախագծին չի վերաբերում: |
3 | Մարինե Հովհաննիսյան 28.01.2021 19:20:41 | Տեսչական ստուգումների արդյունքում ուսուցչին տրված «գերազանց» գնահատականից բացի բաղադիչ համարել նաև «լավ» գնահատված լինելը: | Ընդունվել է: | Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի <<ը>> պարբերությամբ նշված առաջարկը նախատեսված է: |
4 | Մարինե Հովհաննիսյան 10.02.2021 15:02:40 | Ավելի մատչելի կլինի,եթե առաջին աստիճանից երկրորդին անցնելիս ուսուցիչը ունենա պահանջվող բաղադրիչներից երեքը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
5 | Նաիրա Ղազումյան 27.01.2021 22:34:21 | խնդրում եմ նաև վերանայել առարկայական օլիմպիադաներում հաջողություններ գրանցած լինելու կետը ,մասնավորապես տարրական դասարանների համար, քանի որ այդ օղակում օլիմպիադաների չեն մասնակցում աշակերտները, փոխարենը խրախուսող կետ լինի «Մեղո», «Կենգուրու» մրցույթներում հաղթող ճանաչված կամ լավագույն արդյունք ցուցաբերված աշակերտներ ունեցող ուսուցիչը։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
6 | Հովհաննես Հովհակյան 27.01.2021 22:36:58 | Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքին որ տարակարգից չեն կարողանում օգտվել հատուկ մանկավարժի, լոգոպեդի, հոգեբանի որակավորում և կրթություն ունեցող մասնագետները։ Օրենքի նախագծում կարելի է նաև ներառել ներքոհիշյալ կրթություն ունեցող անձանց որպեսզի իրենք ևս կարողանան օգտվել տարակարգից։ Քանի որ իրենք ևս մանկավարժներ են և մեծածավալ աշխատանք են իրականացնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող թիմային աշխատանքներում։ | Չի ընդունվել: | Առաջարկը նախագծին չի վերաբերում: Որակավորման տարակարիգ շնորհվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչին, ինչը սահմանված է <<Հանրակրթության մասին>> օրենքով: |
7 | Hasmik Ayvazyan 28.01.2021 19:03:31 | Առաջարկում եմ,օլիմպիադայում հաջողություն ցուցաբերած աշակերտի դիպլոմի կամ գովասանագրի երեք տարի ժամկետը (որպես բաղադրիչ)փոխել հինգի։Շնորհակալություն: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
8 | Աշոտ Այվազյան 29.01.2021 13:45:59 | Բարև Ձեզ,առաջարկս՝20 և ավելի տարիների մանկավարժի աշխատանքային փորձը ևս համարել բնութագրիչ: | ||
9 | Գարիկ Աբրահամյան 29.01.2021 20:40:11 | Բարև Ձեզ: 6.2 կետի <<վերջին երեք տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների («Ֆիզկուլտուրա» առարկայի դեպքում՝ առարկայի շրջանակներում անցկացվող մրցումների կամ մարզական միջոցառումների) հանրապետական փուլում կամ միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր սովորող ունենալը>> հստակեցնել նաև թիմային մրցույթների ժամանակ` սպորտլանդիա, ԱԺ գավաթի, մրցումների ժամանակ թիմի բոլոր սովորողների ուսուցիչներին տարակարգի հնարավորություն ընձեռել:2. Դասվարների համար մեկ այլ բնութագրիչ ընդգրկել կարգում: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
10 | Լ. Գրիգորյան 31.01.2021 15:44:48 | Առաջարկում եմ օլիմպիադայից բացի բաղադրիչ համարել նաև աշակերտի այլ հաջողություննեը՝ասմունքի փառատոն,շարադրության մրցույթ,«Կենգուրու», «Մեղու» և այլն։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
11 | Մանուշակ Մարտիրոսյան 02.02.2021 18:22:05 | Եթե վարպետության դեպքում լավ գնահատականը ավելացվել է բաղադիչների ցանկում,ավելացնել նաև տեսչական ստուգման արդյունքում լավ գնահատված լինելը։ | Ընդունվել է: | Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի <<ը>> պարբերությամբ նշված առաջարկը նախատեսված է: |
12 | Անահիտ Խոսրովյան 02.02.2021 20:44:54 | Առաջարկում եմ ավագ դպրոցի 10,11-րդ դասարաններում օլիմպիադաներից հաջողության հասած սովորողների արդյունքները հաշվի առնելիս նկատի ունենալ հիմնական դպրոցի 7-9-րդ դասարաններում տվյալ երեխաների հետ աշխատած ուսուցիչներին,քանի որ դա շարունակական աշխատանքի արդյունք է։ | ||
13 | Թամարա Սիմոնյան 03.02.2021 11:26:52 | Առաջարկում եմ ընդգրկել նաև նախկինում գործող հետևյալ բնութագրիչը. Դասագրքերի գնահատման հանձնաժողովում ընդգրկված լինելը։ | ||
14 | Հովհաննես Ստեփանյան 03.02.2021 16:34:21 | Առաջարկում եմ առարկայական օլիմպիադաների շարքում ներառել նաև հասարակագիտություն առարկան,որպեսզի ստեղծվի հավասար պայմաններ բոլոր ուսուցիչների համար։ | Չի ընդունվել: | Առաջարկությունը ներկայացված նախագծով չի կարգավորվում: |
15 | Աստղիկ Մխիթարյան 03.02.2021 18:39:50 | Բարև Ձեզ: Խնդրում եմ վերանայել օրենքի այն կետը, ըստ որի եթե տարակարգ ունեցող ուսուցիչը փոխում է աշխատավայրը, ապա զրկվում է հավելավճար ստանալու հնարավորությունից, մինչև այդ հաստատությունից չատեստավորվի: Կարծում եմ ՝ սա խելամիտ մոտեցում չէ և պետք է անպայման վերանայվի: | Չի ընդունվել: | Առաջարկը ներկայացված նախագծին չի վերաբերում: |
16 | Մառուսյա Բրուտյան 03.02.2021 20:07:34 | Ուսուցչին տարակարգ տրամադրել անժամկետ, ոչ թե 5 տարով։ | Չի ընդունվել: | Առաջարկը ներկայացված նախագծին չի վերաբերում: |
17 | Ռուզաննա Խաչատրյան 03.02.2021 21:16:42 | Առաջարկում եմ փոփոխել ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների քանակը. երկրորդ աստիճանի տարակարգ ստանալու համար ներկայացնել երեք, երրորդ աստիճանի տարակարգ ստանալու համար՝ հինգ, չորորդ աստիճանի տարակարգ ստանալու համար՝ յոթ բնութագրիչներ: Այս փոփոխությունը կարող է ավելացնել տարակարգի տարբեր աստիճանների համար դիմող ուսուցիչների քանակը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
18 | Ռուզաննա Խաչատրյան 07.02.2021 20:27:28 | Առաջարկում եմ ավելացնել 6-րդ կետի 10-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. Որակավորման տարակարգի բնութագրիչ համարել ԱԲ ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի կողմից ստացած ուսուցչի հավաստագիրը | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
19 | Քնարիկ Բդոյան 07.02.2021 20:30:43 | Որակավորման տարակարգի բնութագրիչների 5-րդ կետի բ ենթակետը ներկայացնել որպես առանձին կետ քանի որ մի ուսուցիչը նույն ժամանակահատվածում կարող է լինել գիտական հոդվածի, դասագրքի և ուսումնամեթոդական նյութի հեղինակ միաժամանակ,իսկ մեկ ուրիշը միայն գիտական մեկ հոդվածի, որոնք համարժեք չեն կարող համարվել։ | Չի ընդունվել: | ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի <<ա>> և <<բ>> պարբերությունները ներկայացված են որպես առանձին բնութագրիչներ: |
20 | Քնարիկ Բդոյան 07.02.2021 20:30:43 | Շնորհված տարակարգի ժամկետ սահմանել տարակարգի շնորհման պահից սկսած ուսուցիչ աշխատելու ամբողջ ժամանակահատվածի համար։ | Չի ընդունվել: | Առաջարկությունը նախագծին չի վերաբերում: |
21 | Gayane Simonyan 09.02.2021 16:41:04 | 6-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության մասին Մեջբերում. «է. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի» բառերը փոխարինել «ուսումնական նյութի» բառերով, » Դիտարկում. Հստակեցված չէ, թե ի՞նչ ասել է «ուսումնական նյութ»: Առաջարկում եմ սույն կարգում նաև սահմանել «ուսումնական նյութ» հասկացությունը, ներկայացնել դրա կոնկրետ կառուցվածքային, որակական և ֆունկցիոնալ չափանիշները, պարզաբանել, թե ուսումնական նյութը որտեղ պետք է լինի հրապարակված և ինչ մարմնի /կամ ում/ կողմից պետք է լինի երաշխավորված: Հարգանքով` Գ.Սիմոնյան | Չի ընդունվել: | Առաջարկությունը նախագծին չի վերաբերում: <<Ուսումնական նյութ>> հասկացությունը և դրա երաշխավորման կարգը հաստատված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանով: |
22 | Gayane Simonyan 09.02.2021 16:41:25 | 6-րդ կետի 8-րդ ենթակետի մասին Մեջբերում. «ժ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,» » Դիտարկում. Եթե, օրինակ, ուսուցիչը Որակի եվրոպական հավաստագիր է ստացել մի այնպիսի նախագծի մասնակցելու համար, որի բուն նպատակը եղել է Սուրբ Ծննդյան բացիկներ պատրաստելն ու իրար փոխանացելը: Նման դեպքում, օրինակ, քիմիա կամ մաթեմատիկա դասավանդող ուսուցչի համար իր դասավանդած առարկայի հետ կապ չունեցող նախագծի համար ստացած հավաստագիրը կարո՞ղ է արդյոք հանդիսանալ որակավորման տարակարգի բաղադրիչ: Կարծում եմ, որ սա այդքան էլ չի համապատասխանում տարակարգի որևէ աստիճան շնորհելու տրամաբանությանը: Առաջարկում եմ 6-րդ կետի 8-րդ ենթակետում «ընթացքում» բառից հետո ավելացնել «իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած» բառերը և շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,»: Հարգանքով` Գ.Սիմոնյան | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
23 | Gayane Simonyan 09.02.2021 17:00:24 | Առաջարկում եմ 6-րդ կետում ավելացնել 10-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության. STEM առարկաների կրթության բարելավում» ծրագրի շրջանակում առարկայական չափորոշչի բարելավման աշխատանքային խմբում որպես փորձագետ ընդգրկված լինելը:» Շնորհակալություն | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |