«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 263-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 2017 թվականի N - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «ԴԱՐԴԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու մասին» N 263-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «Էքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 12-ին տրամադրված N 60804-2 գնահատման ակտի կազմում է 224,318,000 դրամ» բառերը փոխարինել «Էքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի մայիսի 5-ին տրամադրված N 70414-1 գնահատման ակտի կազմում է 242,655,000 դրամ» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընկերությունը պարտավորվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին վճարել թիվ ԱՐԴ1/0113/02/14, ԱՐԴ1/2008/02/14 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարված պետական տուրքի և ընկերության կողմից նույն գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի գումարները:»:
-
Обсуждалось
29.06.2017 - 15.07.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8238
Принт