Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 72-րդ կետ․

«72) գյուղատնտեսական արտադրանք՝ հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի գենետիկական ձևափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող արդյունք, որը պարունակում է ժամանակակից կենսատեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ ստացված գենետիկական նյութի նոր համակցություն և իրենից ներկայացնում է ցանկացած կենսաբանական գոյացություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման (ռեպլիկացիայի) ունակություն, մասնավորապես`

ա. հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
բ. տեխնիկական մշակաբույսերը,
գ. պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը,
դ. դաշտային մշակման կերային մշակաբույսերը,
ե. կերարտադրության այլ արտադրանքը,
զ. պարտեզների, խաղողի այգիների, պտղատու այգիների, հատապտղանոցների և ծաղկաբուծության արտադրանքը,
է. ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը,
ը. ծառերի և թփերի սածիլները,
թ. ծառերի և թփերի տնկիները,
ժ. տավարաբուծության արտադրանքը,
ժա. խոզաբուծության արտադրանքը,
ժբ. ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը,
ժգ. թռչնաբուծության արտադրանքը,
ժդ. ձիաբուծության, գոմեշաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը,
ժե. եղջերվաբուծության, ջայլամաբուծության և ուղտաբուծության արտադրանքը,
ժզ. ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը,
ժէ. ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը»։

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ․» ենթակետում «նպատակային դրամական միջոցների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցների,» բառերը։

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ․


«3) գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքների համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվը կամ սպառողական կոոպերատիվը՝ իր անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով։»։


Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը։


Հոդված 5. Օրենսգրքի 148-րդ հոդվածում «Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 72-րդ կետով» բառերով:


Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին, 4-րդ և 5-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

  • Обсуждалось

    13.01.2021 - 28.01.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5747

Принт