Գևորգ Հարությունյան
16.01.2021
Տրամաբանական չէ տուգանք սահմանել հետո զեղչել։
89 - За
4 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 299-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն օրենսգրքի 123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ, 124-րդ (բացառությամբ 4-րդ, 14-րդ, 18-րդ, 23-25-րդ, 27-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ հոդվածներով, 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124.6-րդ հոդվածի 1-ին մասով, 125-րդ հոդվածով, 128-րդ հոդվածի 3-րդ մասով, 129.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 131-րդ հոդվածով, 135.2-րդ հոդվածի 1-ին մասով, 182.3-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 7-րդ կամ 10-րդ մասերով կամ 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 9-րդ, 10-րդ մասերով նախատեսված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական մարմնի կողմից ծանուցվելուն հաջորդող օրվանից 14 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը վճարվելու դեպքում տուգանքի վճարման պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված։»։
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված և դեռևս չկատարված, այդ թվում՝ հարկադիր կատարման փուլում գտնվող այն որոշումների վրա, որոնցով նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 14 օրվա ընթացքում։
3. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կատարողական գործողություններն օրենքի ուժով հետաձգվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 14 օր ժամկետով։
4. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների հիման վրա կայացված անբողոքարկելի վարչական ակտերը հարկադիր կատարման ներկայացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետը օրենքի ուժով կասեցվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 14 օր ժամկետով։
5. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը սույն օրենքի 1-ին հոդվածով և 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և չափով կատարվելու դեպքում այդ վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից։
Обсуждалось
12.01.2021 - 28.01.2021
Тип
Кодекс
Область
Юстиция, Принудительное исполнение судебных актов, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Безопасность дорожного движения
Министерство
Министерство юстиции
Просмотры 11214
Принт16.01.2021
Տրամաբանական չէ տուգանք սահմանել հետո զեղչել։
15.01.2021
Շատ ժամանակ ծանուցումներն ուշ ենք ստանում, դրա համար կարծում եմ բան չի լինի, եթե 14 օրվա փոխարեն 20 օր լինի
14.01.2021
իբր ինչ?? իմաստը տուգանք նշանակեու ու հետո զեղջ անելու? Եթե տուգանք են ստանում պարտավոր են վճարել կամ էլ թող էնպես քշեն որ տուգանք չստանան