Добавить в избранное

В стадии разработки

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N1 հավելվածի 122-րդ կետի համաձայն նախատեսված է «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի  Հանրա­պե­տության օրենքներում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը: Միաժամանակ,  ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբա­նու­թյունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատու­նակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլուխը վերաբերում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգին: Այդ գլխում ներառված 9-12-րդ հոդվածներով կարգավորվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի, դրանում հաշվառվելու, ընտանիքների անապահովության գնահատման կարգի, ընտանիքի անապահովության միավորի որոշման, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական շտեմարանների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այդ գլուխը բոլոր հոդվածներով և այն  տեղափոխել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք, որպես ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, նախատեսելով աղքատ ընտանիքներին տրամադրվող` կենսամակարդակի բարձրացմանն օժանդակող կամ դրա վատթարացումը կանխող նպաստները, որպես սոցիալական ծառայություններից միայն մեկը:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը ենթադրում է ՀՀ-ում բնակվող որևէ ընտանիքի, անկախ աղքատության կամ բարեկեցության մակարդակից, հաշվառման գործընթաց, որով կվերածվի նաև այդ համակարգին դիմելը նվաստացուցիչ հանգամանք ընկալելու փաստը:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով գնահատական կտրվի ընտանիքի թե̀ անապահովության, թե̀ բարեկեցության ու բարօրության վիճակին` առաջին դեպքում նախատեսելով սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթի տրամադրում, այդ թվում նաև նպաստ, իսկ երկրորդ դեպքում խնամատար ընտանիքի, խնամակալի ընտրության, ինչպես նաև երեխա որդեգրել ցանկացող ընտանիք հաշվառելու հնարավորություն:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգը կդառնա սոցիալական դեպքի վարման հիմքը, որի արդյունքում կգնահատվի ընտանիքի կենսամակարդակը` քանակական և որակական ցուցանիշներով, ինչպես աղքատությունը, այնպես էլ բարեկեցությունը:

Գնահատվում է նաև ընտանիքի ռեսուրսները՝ թե գույքային և թե ոչ գույքային, որով կարևորվում է մարդն իր անհատական ներուժով, ստեղծելով նախադրյալներ մարդկային կապիտալի զարգացման համար: 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, որով մեկնարկում է մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծի մշակման աշխատանքներում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը

5.

Ակնկալվող արդյունքը

 

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին սոցիալական աջակցության տրամադրման հասցեականության, իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետության մեծացում:


ՏԵՂԵԿԱՆՔ 

««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա:

 

 

  • Обсуждалось

    29.06.2017 - 17.07.2017

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

29.06.2017 14:57

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11183

Принт