ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Մերուժան Կարապետի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Մերուժան Կարապետի Մարտիրոսյանը (ծնվ.՝ 1994 թվականի նոյեմբերի 1-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Բակունցի 2 նրբ., 5 շ., բն. 57), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտատեխնիկական և գիտաուսումնական գործունեությունը «Սինոփսիս Արմենի» ՓԲԸ-ում որպես «Համալսարանական ծրագրերի մասնագետ»:
2020 թվականի հոկտեմբերի 30-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 046 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Նանոչափային ինտեգրալ սխեմաների նախագծման հավաքածուի մշակումը և հետատազոտումը» թեմայով: Աշխատում է ՀԱՊՀ-ի «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնում, որպես գիտաշխատող և զբաղվում է գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում է «Սկրիպտավորման լեզուներ» առարկան: Մերուժան Կարապետի Մարտիրոսյանը իր գիտատեխնիկական գործունեության ընթացքում առնչվել է նանոչափային ինտեգրյալ սխեմաների նախագծման հավաքածուների մշակմանը, կիսահաղորդչային տարրերի մտավոր սեփականություն չպարունակող մեծ ճշտությամբ սխեմատեխնիկական մոդելների ստացմանը, ֆիզիկական նախագծի վրա առավելագույն զգայնությամբ բնութագրվող շերտերի և դրանց նկատմամբ սահմանափակումների ընտրմանը, թվային բջիջների պարամետրական օպտիմալացմանը և սխեմատեխնիկական նախագծման փուլում պարազիտային ունակությունների արժեքների գնահատմանը:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:
Ակնկալվող արդյունքը.
«Մերուժան Կարապետի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Մ․ Մարտիրոսյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտաուսումնական գործունեությունը ծավալելու նպատակով, աշխատելու ՀԱՊՀ-ում և «Սինոփսիս Արմենի» ՓԲԸ-ում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մերուժան Կարապետի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
29.12.2020 - 13.01.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5695
Принт