«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N650-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է յուրաքանչյուր խաղարկության տոմսերի թողարկումից առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել տվյալ վիճակախաղի խաղարկության համարի, հեռուստախաղարկության անցկացման տարեթվի, ամսվա, օրվա, ժամի մասին, ինչն արտացոլված կլինի նաև տվյալ խաղարկության տոմսերի վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված տեղեկատվության համաձայն՝ վիճակախաղի կազմակերպչի կողմից 2020 թվականին անցկացվելիք վիճակախաղերի խաղարկությունները կորոնավիրուսային համավարակի և պատերազմական դրության արդյունքում երկու անգամ հետաձգվել են, և դրանք հնարավոր է անցկացնել 2021 թվականի փետրվարի 26-ին:
Խնդիրը կայանում է նրանում, որ շուկայում առկա է մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա վիճակախաղերի տոմսերի զգալի քանակ, և այդ տոմսերը հնարավոր չէ դուրս բերել շուկայից, քանի որ դրանք վաճառվում են բազմաթիվ վաճառքի կետերում։ Միաժամանակ, տեխնիկապես հնարավոր չէ արդեն թողարկված տոմսերի վրա փակցնել հսկիչ նշաններ, քանի որ տոմսերի սերիան և համարը վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի և տոմսի աշխատանքային նմուշների համաձայն՝ թողարկված տոմսերում նշված են «ՉՋՆՋԵԼ» դաշտի տակ։
Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա՝ առանց հսկիչ նշանների առկայության վիճակախաղերի տոմսերի խաղարկությունները իրականացնել 2021 թվականի ընթացքում:
-
Обсуждалось
29.12.2020 - 13.01.2021
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 5056
Принт