«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1244-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«______» ___________-ի 2020 թվականի N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության2020 թվականի հուլիսի 23-ի «Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին» N 1244-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) լրացնել 15.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«15.1. Սույն կարգի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված ընդհանուր կանոններից բացառություն են կազմում փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման (թեստային առաջադրանքներում ընդգրկվող) և հարցազրույցի փուլերի անցկացման համար համակարգչային ծրագրեր մուտքագրվող հարցերը, որոնք բխում են միայն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից՝ սույն կարգով սահմանված չափաբաժիններով:».
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«19. Հայտարարության հետ հրապարակվում են նաև՝
1) այն բնագավառները, որոնցից կազմված են լինելու փրկարարական ծառայության միջին և բարձր խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը.
2) այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի 93-րդ կետով նախատեսված՝ փրկարարական ծառայության միջին և բարձր խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլի անցկացման հարցերը.
3) սույն կարգի 15.1-ին կետով նախատեսված փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի անցկացման հարցաշարերը:».
3) լրացնել 42.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«42.1. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված ուղեգիրը ծառայության բժշկական ապահովման վարչություն ներկայացնելուց հետո քաղաքացին հնգօրյա ժամկետում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված բժշկական հանձնաժողով է ներկայացնում արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 2 հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին համապատասխան բժշկական հետազոտությունների արդյունքները մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի ձևով՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված բժշկական հանձնաժողովի կողմից Որոշման N 2 հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին համապատասխան ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու և փրկարարական ծառայության համար քաղաքացու պիտանիության մասին որոշում ներկայացնելու նպատակով:».
4) 43-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«43. Սույն կարգի 42.1-ին կետով նախատեսված քաղվածքը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված բժշկական հանձնաժողով ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում բժշկական հանձնաժողովը պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում փրկարարական ծառայության համար քաղաքացու պիտանիության մասին բժշկական հանձնաժողովի որոշումը (նոր ընդունվողի հետազոտության և ռազմաբժշկական փորձաքննության քարտ), որը կցվում նյութերին: Բժշկական հանձնաժողովի կողմից տրվող քարտի ձևը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:».
5) լրացնել 43.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«43.1. «Ոչ պիտանի է փրկարար ծառայության համար» բժշկական հանձնաժողովի որոշման դեպքում քաղաքացին զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:».
6) 45-րդ կետում «զինված ուժերի» բառերից առաջ լրացնել «փրկարար ծառայության,» բառերը.
7) 88-րդ կետում «գնահատումն է» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի, որի նպատակն է մրցույթի մասնակցի՝ տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ստուգումն ու գնահատումը».
8) 93-րդ կետում «իրավական ակտերից» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 15.1-ին կետով սահմանված դեպքերում» բառերը.
9) 99-րդ կետում «2» թիվը փոխարինել «5» թվով, «1» թիվը փոխարինել «1-4» թվերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
2020 թվական _________ ___
ք. Երևան
-
Обсуждалось
22.12.2020 - 06.01.2021
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 9110
Принт