В стадии разработки
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50% ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50% ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԳՈՐԾ ՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացումը, դրանց գործադիր մարմինների ղեկավարների գործունեության գնահատումը՝ խրախուսման ու պատասխանատվության միջոցների կիրառումը, առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության իրականացնումը, կնպաստի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանը, ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ծրագրավորված աճի ապահովմանը, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների և հնարավոր ներդրողների համար:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844--Ն որոշմամբ հաստատված գործող կարգի համաձայն՝ իրականացվում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ առաջարկություններ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Սույն որոշման ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացում, առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների գործունեության բնագավառի առանձնահատկություններից ելնելով կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշում, գործադիր մարմինների կողմից կատարված աշխատանքների գնահատում՝ նրանց հետագա գործունեության շարունակման՝ պատասխանատվության կամ խրախուսման նորմերի կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունմամբ կունենանք առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացում, կազմակերպությունների տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների նկատմամբ եռամսյակային հսկողության իրականացում:
-
Обсуждалось
28.06.2017 - 13.07.2017
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Общественное обсуждение
13.07.2017 14:30
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն
Просмотры 10022
Принт