Добавить в избранное

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈւՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

           Անհրաժեշտությունը

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է  արտակարգ դրության պայմաններում տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցա­ռումների,  առաջարկների և արտակարգ դրության արդյունքում առաջացած տնտեսական խնդիրների լուծմամբ:

  1. ՀՀ-ում նոր կորոնավիրուսի հետևանքով հայտարարաված արտակարգ դրության և դրա շրջանակներում տնտեսական գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում մի շարք տնտեսավարողներ, մասնավորապես` խաղատների և շահումով խաղաղեր իրականացնողների նկատմամբ կիրառվել են արգելքներ, որի արդյունքում վերջիններս դադարեցրել են իրենց գործունեությունը: Մի շարք ընկերություններ, որոնք իրականացնում են շահումով խղաղերի գործունեությունը, սահմանափակումների արդյունք դադարեցրել են իրենց գործունեությունը, որի արդյունքում ունեցել են ֆինանասկան խնդիրներ՝ մասնավորապես, լիցենզիայի համար պետական տուրք վճարելու մասով։
  2. Ինչպես նաև, վերը նշված խնդիրները առաջացել են ոչ միայն շահումով խաղեր իրականցնող տնտեսավարողների մոտ, այլ նաև այն տնտեսավարողների, որոնք վճարում են պետական տուրք և վերջիններիս գործունեությունը սահմանափակված է եղել արտակարգ դրության ընթացքում:

Այս կապակցությամբ աշխատանքներ են իրականացնում արտակարգ դրության ընթացքում գործունեության սահմանափակման պայմաններում իրենց գործունեությունը չդադարեցրած և աշխատատեղերը պահպանած ընկերություններին աջակցող առանձին տնտեսական միջոցառման շուրջ, որով կընձեռվի գործունեությունը վերսկսելու ժամանակ վճարված գումարը հաջոր­դող հաշ­վետու ժամա­նա­կա­շրջանների գծով վճարման ենթակա պետական տուրքից հաշվան­ցելու հնա­րավո­րու­թյուն:

Հաշվի առնելով հարցի արդիականությունը՝ խնդիրը նպատակահարմար է կարգավորել օրենսդրական լուծմամբ: Նման հնարավորությունը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)  31-րդ հոդվածով, համաձայն որի առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանվել պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով։

Տնտեսական գործունեության սահմանափակման պայմաններում առաջացել են հետևյալ խնդիրները՝

Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար նույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերում։

Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է, եթե տարեկան պետական տուրք վճարողը մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման կամ ծանուցված գործունեության դադարեցման համար նույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմին դիմում է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար և այդ դիմումի հետագա բավարարման դեպքում: Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար նույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար նույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչև գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչև իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումի ներկայացման օրը։

Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված է, որ լիցենզիաների, արտոնագրերի, թույլտվությունների և որակավորման վկայականների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործողության ծանուցված գործունեության ժամկետներից շուտ դրանց գործողության ծանուցված գործունեության դադարեցման դեպքում դադարեցման օրվանից, դիմումի հիման վրա լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ որակավորման վկայականի գործողության ծանուցված գործունեության դադարեցման դեպքում դիմումի ներկայացման (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից, իսկ դիմումում ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը նշված լինելու դեպքում` դիմումի ներկայացման օրվանից) օրվանից, եթե այդ դիմումը հետագայում բավարարվել է, իսկ նույն օրենքի 61-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած նախկինում չվճարված հերթական տարեկան պետական տուրքերի վճարման համար նույն օրենքով սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու համար ժամկետանց օրերի տույժեր չեն հաշվարկվում:

Ընդ որում, անհրաժեշտ է նկատել, որ նշված բոլոր կարգավորումները վերաբերում են հերթական տարեկան պետական տուրքի ամբողջ գումարին՝ անկախ պետական տուրքի տարեկան գումարը մասերով վճարելու Օրենքով սահմանված հնարավորությունից։

Միաժամանակ Օրենքի 32-րդ հոդվածի համաձայն.«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ, բացառությամբ լիցենզիայի տրման համար վճարվող առաջին պետական տուրքի, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հետևյալ չափով` օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ տասներկուերորդի և լիցենզիայի տրման ամսվանից մինչև տվյալ եռամսյակի վերջին ամիսն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:

 

           Կարգավորման նպատակը և բնույթը

           Նախագիծն ուղղված է տնտեսավարող սուբյեկտների կողմից լիցենզիայի համար պետական տուրքի վճարման ժամկետների հետ կապված խնդիրների լուծմանը։  Առաջարկվում է պետական տուրքի վճարումը կատարել արտակարգ դրության ավարտի հաջորդող երրորդ ամսվա 25-ը։ Ինչպես նաև հաշվի են առնվել հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները:     

           Այն կվերաբերվի միայն այն սուբյեկտ­ներին, որոնց տարեկան պետական տուրքի վճարման ժամկետն ընկած է 2020թ. ընթացքում արտակարգ դրության ժամանակահատվածում (մարտի 16-ից սեպ­տեմ­բերի 11-ը): Կարգավորումը  չի վերա­բե­րվի այն սուբյեկտներին, որոնց տարեկան պետական տուրքի վճարման ժամկետն ընկած է մինչև մարտի 16-ը և սեպ­տեմբերի 11-ից հետո:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ  էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:

        

        Ակնկալվող արդյունքը

            Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կնձեռնվի տնտեսավարողներին գործունեությունը վերսկսելու ժամանակ վճարված գումարը հաջոր­դող երկրորդ ամսվա հաշ­վետու ժամա­նա­կա­շրջանների գծով վճարման ենթակա պետական տուրքից հաշվան­ցելու հնա­րավո­րու­թյունը:

  • Обсуждалось

    16.12.2020 - 03.01.2021

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5875

Принт