«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱ¬ՎԻ¬ՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորողներին (COVID-19) համավարակով պայմանավորված հետաձգված ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու հանգամանքով:
- Խնդիրները և կարգավորման նպատակը.
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (Օրենքն ուժը կորցրել է 16.09.98թ. ՀՕ-250) 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին:
Հիմք ընդունելով վերը նշված դրույթը ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանների համաձայն ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագրի շրջանակներում ուսանողները գործուղվել են օտարերկրյա պետություններ՝ ասպիրանտական կրթություն ստանալու նպատակով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանավորված կորոնավիրուսի (COVID-19) համավարակով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական գործընթացները կամ անցկացվել են հեռավար եղանակի, սովորողները չեն հասցրել ավարտել ատենախոսական աշխատանքը: Օտարերկրյա պետությունների համալսարանի միջնորդությամբ օտարերկրյա պետությունների կրթության և գիտության հարցերով զբաղվող գերատեսչությունների կողմից քաղաքացիների կրթաթոշակը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը:
Հիմք ընդունելով վերոգրյալը հաստատող փաստաթղթերը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1205-Ն հրամանի հավելվածով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով)» կարգի 34-րդ կետը, համաձայն որի՝ եթե նախկինում գործուղված ասպիրանտը կամ դոկտորանտը օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով (հիվանդություն, տարբեր բնույթի համաճարակներ, թեմայի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների բացակայություն, լրացուցիչ գիտափորձերի անցկացման անհրաժեշտություն և այլն) չի հասցրել ավարտել իր գիտական աշխատանքը, ապա կրթաթոշակ տրամադրող երկրի համապատասխան գերատեսչության համաձայնության առկայության դեպքում նախարարության կողմից կրթաթոշակը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով:
Հարկ է նշել, որ եթե քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտը, որը լրանում է, օրինակ, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, ապա վերը նշված հանգամանքներով պայմանավորված վերջինիս ուսումնառությունը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով՝ համապատասխանաբար մինչև 2021 թվականի սեպտեմբերի 31-ը, որի ընթացքում, սակայն, լրանում է նրա 27 տարին: Տվյալ պարագայում առաջանում է հակասաութուն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի հետ, ըստ որի՝ մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի և 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հարկ է նշել, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում ասպիրանտուրայում սովորողների, ինչպես նաև դատական դպրոցի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչև ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:
Համադրելով վերը նշված հանգամանքները և ներկայացված ու ներկայում գործող օրենսդրական կարգավորումները՝ առաջացել է անհրաժեշտություն նշված քաղաքացիների ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու համար օրենսդրական հիմքեր ապահովելու համար:
- Ակնկալվող արդյունքը.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորող քաղաքցիների ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու համար օրենսդրական հիմքերը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
15.12.2020 - 30.12.2020
-
Тип
Закон
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 8196
Принт