Находится в правительстве РА
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N 22-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգերը։ Որոշման 1-ին մասի 2-րդ կետով սահմանված N2 հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ մշտադիտարկումների իրականացման նպատակով հատկացված գումարները պահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված դեպոզիտային հաշվում, իսկ Որոշման 1-ին մասի 2-րդ կետով սահմանված N2 հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ տվյալ տարում մշտադիտարկումների իրականացումը ֆինանսավորվում է սույն կարգի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշվից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» արտաբյուջետային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին:
Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 389-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին» N 897-Ն որոշումը, ինչի հետևանքով օրենսդրությամբ չի կարգավորվում մշտադիտարկման իրականացման ֆինանսավորման մեխանիզմը։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշման մեջ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով սահմանված N2 հավելվածի 13-րդ կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ.
«13. Տվյալ տարում մշտադիտարկումների իրականացումը ֆինանսավորվում է սույն կարգի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին:»:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում մշտադիտարկումների իրականացումը կֆինանսավորվի Որոշման 1-ին մասի 2-րդ կետով սահմանված N2 հավելվածի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին։
Որոշման նախագծի ընդունման նպատակը մշտադիտարկումների իրականացման ֆինանսավորման համար իրավական հիմքի ապահովումն է։
-
Обсуждалось
15.12.2020 - 31.12.2020
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Государственные доходы, Охрана природы, Энергетика и природные ресурсы, Финансовая, Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 8373
Принт