«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում ֆիզիկական ու բառերը հանել։
Հոդված 2․ Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից, 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետից և 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «տեխնիկական» բառը:
Հոդված 3․ Օրենքի ամբողջ տեքստում համապատասխանության գնահատման մարմին բառերն իր հոլովաձևերով փոխարինել ՀԳՄ հապավմամբ՝ համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում.
- 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հավատարմագրում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության հավաստում, որով պաշտոնապես հաստատվում է համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ ՀԳՄ) իրազեկությունը` համապատասխանության գնահատման որոշակի աշխատանքներ իրականացնելու համար.
- Հավատարմագրման ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված մարմին, որը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություններ.».
2) 4-րդ կետը կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ 4․ հավատարմագրման ոլորտ՝ համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեություն, որի համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը․
- 6-րդ կետում «համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ ազգային մարմնի կայացրած որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջ:» բառերը փոխարինել «ՀԳՄ-ի դիմում՝ հավատարմագրման կարգավիճակի վերաբերյալ հավատարմագրման ազգային մարմնի կողմից կայացրած բացասական որոշման վերանայման վերաբերյալ:» բառերով.
- 7-րդ կետում «գործընթացին» բառից հետո լրացնել «ծառայությանը» բառը:
- 7-րդ կետից հետո լրացնել նոր 7․1 կետ` հետևյալ խմբագրությամբ․7․1) հավատարմագրման օբյեկտ՝ հավատարմագրմանը հավակնող ՀԳՄ.
- 8-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) համապատասխանության գնահատման մարմին` համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, որը կարող է հանդիսանալ հավատարմագրման օբյեկտ.
9) հավատարմագրմանը հավակնող իրավաբանական անձ՝ Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ՀԳՄ, որը հավատարմագրման նպատակով դիմել է հավատարմագրման ազգային մարմին․
10) հավատարմագրման ընդլայնում՝ հավատարմագրման ոլորտում համապատասխանության գնահատման գործունեության ավելացում, որի համար նախատեսվում է գնահատման նոր գործընթաց.
12) հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում` միջազգային և (կամ) տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների ներկայացուցիչների կողմից հավատարմագրման ազգային մարմնի գնահատում.».
- 14-րդ կետում «անվավեր ճանաչելու» բառերը փոխարինել «սահմանափակման» բառով.
- 15-րդ կետից հետո լրացնել նոր 15․1) կետ՝ հետևյալ խմբագրությամբ․
15․1) հավատարմագրման մերժում՝ մինչև հավատարմագրումը հավատարմագրման գնահատման գործընթացների շրջանակներում հավատարմագրմանը հավակնող իրավաբանական անձի կողմից հավատարմագրման պահանջների կատարումը, գնահատման ընթացքում անհամապատասխանությունների վերացումը և ուղղիչ գործողությունների կատարումը չապահովելու դեպքում իրականացվող գործընթաց, որի արդյունքում կայացվում է հավատարմագրումը մերժելու վերաբերյալ որոշում․
- 19-րդ կետում «գործընթացի» բառից հետո լրացնել «ծառայության» բառը.
- 21-րդ կետից հետո լրացնել նոր 21․1 կետ՝ հետևյալ խմբագրությամբ․
21.1) գնահատում` հավատարմագրման մարմնի կողմից իրականացվող գործընթաց սահմանված հավատարմագրման ոլորտում ստանդարտի(ների) և (կամ) այլ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկությունը որոշելու համար․
- 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22) պարբերական գնահատում` հավատարմագրման կարգով սահմանված գործունեություն, որն իրականացվում է հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի հավատարմագրման պահանջների շարունակական կատարմանը հետևելու համար՝ բացառությամբ վերահավատարմագրման: Պարբերական գնահատման արդյունքում ընդունվում է հավատարմագրումը կրճատելու, վերականգնելու, կասեցնելու, դադարեցնելու, պահպանելու վերաբերյալ որոշում.».
- 22-րդ կետից հետո լրացնել նոր 22․1, 22.2, 22.3 և 22․4 կետեր՝ հետևյալ խմբագրությամբ.
22․1) արտահերթ գնահատում` գործընթաց, որը համաձայն հավատարմագրման կարգի իրականացվում է հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների կամ ՀԳՄ-ի հավատարմագրման պայմանների այն փոփոխությունների դեպքում, որոնք հավատարմագրման պահանջներն ապահովելիս կարող են ազդել ՀԳՄ-ի իրազեկության վրա: Արտահերթ գնահատման արդյունքում ընդունվում է հավատարմագրումը կրճատելու, կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, պահպանելու վերաբերյալ համապատասխան որոշում.
22․2) բողոք՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական և ոչ պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դժգոհության գրավոր արտահայտում` հասցեագրված հավատարմագրման ազգային մարմնին, որը վերաբերում է հավատարմագրման ազգային մարմնի կամ հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեությանը, և որի համար ակնկալվում է պատասխան.
22.3) հավատարմագրման ոլորտից դուրս գործունեության իրականացում՝ հավատարմագրված ՀԳՄ-ի կողմից իր հավատարմագրման ոլորտում ներառված համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեությունից շեղում և դրա արդյունքում ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նշանի կիրառում և/կամ հավատարմագրման տեքստային վկայակոչում․
22.4) անհամապատասխանություն՝ ՀԳՄ-ի կողմից օրենսդրությամբ սահմանված հավատարմագրման պահանջների կատարման շեղում կամ չկատարում (բացառությամբ հավատարմագրման ոլորտից դուրս գործունեության իրականացման)
- 23-րդ կետում «արտադրանքի, » բառից հետո լրացնել «գործընթացի, ծառայության,» բառերը.
- 24-րդ կետից հետո լրացնել նոր` 25-35-րդ կետերով.
«25) հավատարմագրման խորհուրդ՝ լիազորված պետական մարմնի կողմից հաստատված և խորհրդատվություն տրամադրող մարմին,
26) հավատարմագրման ոլորտի արդիականացում՝ հավատարմագրման փաստաթղթերի փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է ՀԳՄ-ի պահանջով՝ հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի փոփոխության, նոր իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի գործողության մեջ դրվելու, հավատարմագրման ազգային մարմնի կողմից հաստատված ոլորտում վիրպակները ուղղելու դեպքերում և չի նախատեսում լրացուցիչ գնահատում ու հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում.
27) վերահավատարմագրում` գնահատում, որը, համաձայն հավատարմագրման կարգի, իրականացվում է հավատարմագրումը վերահաստատելու նպատակով: Վերահավատարմագրումն իրականացվում է մինչև հավատարմագրման ժամկետի ավարտը հավատարմագրման կարգով սահմանված ժամկետում ՀԳՄ-ի դիմումի դեպքում` հաշվի առնելով հավատարմագրման ժամկետի ընթացքում գնահատման արդյունքները: Վերահավատարմագրման արդյունքում ընդունվում է հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշում.
28) հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառվում է հավատարմագրման ազգային մարմնի կողմից՝ իրեն նույնականացնելու համար.
29) տեքստային վկայակոչում՝ ՀԳՄ-ի հավատարմագրված լինելու վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն.
30) համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտ՝ տնտեսական գործունեության տեսակների և դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար գործում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր.
31) համապատասխանության գնահատման չկանոնակարգվող ոլորտ՝ կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանք, կառավարման համակարգ, անձ և այլն, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չեն պարտադիր պահանջներ.
32) հավատարմագրման պահպանում՝ հավատարմագրման ոլորտում գործունեության շարունակականության հավաստում․
33) հավատարմագրման վերականգնում՝ հավատարմագրման կասեցումից հետո հավատարմագրման պահանջներին համապատասխանության հավաստում.
34) հանրամատչելի տեղեկություն՝ հրապարակումների, էլեկտրոնային կամ այլ հանրային տեղեկատվության միջոցներով հավատարմագրման մարմնի, հավատարմագրման գործընթացի և ՀԳՄ-ների վերաբերյալ տեղեկություններ.
35) խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ՝ հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներին առնչվող չափանիշների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով հավատարմագրման ազգային մարմնի կողմից ստեղծվող, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և հասարակական հիմունքներով գործունեություն իրականացնող համապատասխան ոլորտի մասնագետներից կազմված խմբեր:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «միջազգային» բառից հետո լրացնել «և (կամ) տարածաշրջանային» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝
- 7-րդ կետում «արհեստավարժություն.» բառը փոխարինել «իրազեկություն.» բառով:
- 9-րդ կետում «և»-ից հետո լրացնել «(կամ)» շաղկապը։
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 1-րդ կետում «անդամավճարի», իսկ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անդամավճարներից» բառերը փոխարինել համապատասխանաբար «վճարի» և «վճարներից» բառերով,
- 1-ից հետո լրացնել նոր 5.2 և 5.3 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
5.3) հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.»:
- 1-ին մասը լրացնել նոր 6․1), 6․2) և 6․3) կետերով՝ հետևյալ խմբագրությամբ․
6․1) սահմանում է հավատարմագրված ՀԳՄ-ներին ազգային և Եվրասիական տնտեսական միության ՀԳՄ-ների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու կարգը.
6․2) սահմանում է համապատասխանության գնահատման փաստաթղթերի կասեցման, վերականգնման և դադարեցման կարգը․
6․ 3) հաստատում է Խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը։»:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում , ներառյալ՝ հավատարմագրման տեխնիկական կոմիտեները բառերը փոխարինել , ներառյալ՝ հանձնաժողովները, խորհրդատվական տեխնիկական կոմիտեները բառերով։
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 1․ Հայաստանի Հանրապետության Հավատարմագրման ազգային մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, որն ունի իրավաբանական անձի կարգավիճակ և շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում։։
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- 4-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) մշակում, ներդնում և կիրառում է աշխատակիցների կատարողականի և իրազեկության մոնիթորինգի ընթացակարգերը.
10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվեն պատշաճ ձևով` առանց կազմակերպության վրա լրացուցիչ բեռ դնելու և հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաև արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.»:
4) 4-րդ մասը լրացնել նոր 11․1), 11․2), 11․3), 11.4), 11.5), 11.6), 11.7), 11.8), 11․9), 11.10), 11.11), 11.12), 11.13), 11․14), 11.15), 11.16), 11․17), 11․18) և 11.19) կետերով՝ հետևյալ խմբագրությամբ․
11.1) ուսումնասիրում է ՀԳՄ-ների հավատարմագրման հետ կապված փաստաթղթերը.
11.2) ՀԳՄ-ների հավատարմագրման փաստաթղթերի (գնահատումների) ուսումնասիրության արդյունքում կայացնում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու, հավատարմագրումն ընդլայնելու կամ կրճատելու, պահպանելու ինչպես նաև կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու, վերահավատարմագրելու վերաբերյալ որոշումներ, ինչպես նաև հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում ընդունում է հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ որոշում․
11․3) քննարկում և առաջարկություն է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմնին հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերի վերաբերյալ.
11․4) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմնին Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշի և հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.
11․5) ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված ՀԳՄ-ների պարբերական գնահատման, վերահավատարմագրման, ինչպես նաև արտահերթ գնահատման իրականացումը.
11․6) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաև տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.
11․7) կասեցնում, վերականգնում և դադարեցնում է համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որի կարգը սահմանվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից․
11․8) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման կրճատման, կասեցման կամ դադարեցման դիմումի ներկայացման դեպքում ընդունում է համապատասխան որոշում: Հավատարմագրման կասեցման ժամկետ է սահմանվում դիմումով առաջարկված ժամկետը, բայց ոչ ավելի, քան 4 ամիս: Հավատարմագրման կասեցումից հետո հավատարմագրումը վերականգնվում է ՀԳՄ-ի կասեցման ժամկետի ավարտից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացված դիմումի համաձայն, հակառակ դեպքում՝ հավատարմագրումը դադարեցվում է.
11․9) ընդունում է որոշումներ հավատարմագրված ՀԳՄ-ներին ազգային և Եվրասիական տնտեսական միության ՀԳՄ-ների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ, որի կարգը սահմանվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից.
11․10) կազմակերպում է համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և շնորհում համապատասխան վկայագրեր.
11․11) ստեղծում է բողոքարկման հանձնաժողով և սահմանում բողոքարկման հանձնաժողովի գործունեության ու բողոքարկումների քննարկման կարգը.
11.12) ստեղծում է Խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը․
11․13) տրամադրում է ՀԳՄ-ներին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
11․14) տրամադրում է տեղեկատվություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ շահագրգիռ կողմերին.
11.15) միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և մասնակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.
11․16) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների բլանկների տպագրությունը և դրանք ՀԳՄ-ներին տրամադրումն ու հաշվառումը.
11․17) իր իրավասության սահմաններում կնքում է համագործակցության և ՀԳՄ-ների հավատարմագրման երկկողմանի և բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր.
11․18) հրապարակում է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը, ինչպես նաև վարում է հավատարմագրված ՀԳՄ-ների, գնահատողների ու տեխնիկական փորձագետների, ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրները.
11․19) հավատարմագրման բնագավառում իրականացնում է նաև այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:
5) Լրացնել նոր 5-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ․ «5. Սույն հոդվածի 4-րդ մասի 11.2), 11.8) և 11.9) կետերով սահմանված համապատասխան որոշումների կայացման դեպքում Հավատարմագրման ազգային մարմնի կողմից կարող են ստեղծվել հանձնաժողովներ»։
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի՝
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- 4-րդ մասում «առնվազն 2/3» բառերը փոխարինել «առնվազն 2/3-ը` յուրաքանչյուր շահագրգիռ կողմից առնվազն մեկ ներկայացուցիչ» բառերով.
- 8-րդ մասի 1), 3), 4), 7) և 8) կետերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 9. Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «Հավատարմագրման» բառից հետո «համար կարող են դիմել» բառերը փոխարինել «օբյեկտ կարող են հանդիսանալ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հավատարմագրման գործընթացը և ժամկետը.
- Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ների հավատարմագրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
- Հավատարմագրման գործընթացն իրականացվում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներին համապատասխան։
- ՀԳՄ-ների հավատարմագրման և վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարի:»:
Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կիրառում են հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինելու դեպքում.
2) դիմում են Հավատարմագրման ազգային մարմին` հավատարմագրելու, ընդլայնելու, արդիականացնելու, կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու հավատարմագրումը, ինչպես նաև վերահավատարմագրման նպատակով.»:
Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի.
- 2-րդ կետում «վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար» բառերը փոխարինել «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով սահմանված վճարները» բառերով,
- 4-րդ կետում «ոլորտում» բառից հետո լրացնել «և հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում.» բառերով:
Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։.
Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի.
- 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել,
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված կամ կասեցված ոլորտի շրջանակում ՀԳՄ-ների կողմից հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը։
Հոդված 16. Օրենքը լրացնել նոր 17.1 հոդվածով.
«Հոդված 17.1 Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցումը և դադարեցումը
- Հավատարմագրման լրիվ կասեցման հիմք են հանդիսանում՝
1) ՀԳՄ-ի դիմումը,
2) պարբերական, այդ թվում՝ արտահերթ գնահատման, գործունեությանը հետևելու ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները հավատարմագրման կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը,
3) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս ՀԳՄ-ների հավատարմագրման կարգով սահմանված հավատարմագրման չափանիշների, այդ թվում՝ հավատարմագրման ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերով սահմանված պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների խախտումը,
4) հավատարմագրման ազգային մարմնի և ՀԳՄ-ի միջև կնքված հավատարմագրման պայմանագրում ամրագրված պարտավորությունների չկատարումը:
- Հավատարմագրման ոլորտի մասնակի կասեցման հիմք են հանդիսանում՝
1) ՀԳՄ-ի դիմումը,
2) պարբերական, այդ թվում՝ արտահերթ գնահատման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները (հավատարմագրման ոլորտի շրջանակում համապատասխանության գնահատման գործունեությունը հավատարմագրման պահանջներին մասնակի չհամապատասխանելու դեպքում) հավատարմագրման կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը:
3.Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում կամ հավատարմագրման պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՀԳՄ չի կարող ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաև վերահավատարմագրման հայտ:
- Հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 4 ամիս՝ ելնելով ՀԳՄ-ի կողմից տրամադրված կասեցման հիմքերը վերացնելու վերաբերյալ միջոցառումներն իրականացնելու ժամկետներից:
- ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է`
1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա,
2) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում հավատարմագրման ոլորտով սահմանված համապատասխանության գնահատման գործունեությունը երկու տարուց ավելի չիրականացնելու դեպքում,
3) հավատարմագրման կասեցման հիմքերը սույն օրենքի 17.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում,
4) պարբերական կամ արտահերթ գնահատման կամ գործունեությանը հետևելու գործընթացներից հրաժարվելու դեպքում,
5) Հավատարմագրման ազգային մարմնին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում.
6) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի գնահատումների ընթացքում հայտնաբերված հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում.
7) հավատարմագրման ազգային մարմնի և ՀԳՄ-ի միջև կնքված հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում.
Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածում`
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
- 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է դիմում ներկայացնել հավատարմագրման տարածաշրջանային և (կամ) միջազգային կազմակերպություններին անդամակցության նպատակով:
- Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման վկայագրերի ու հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ճանաչման համար կարող է դիմել տարածաշրջանային և (կամ) միջազգային հավատարմագրման կազմակերպությունների երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում:»,
3) Լրացնել նոր 5-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.
«5. Երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը:»:
Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածում «միջազգային» բառից հետո լրացնել «կազմակերպությունների» բառով,
Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հավատարմագրման ազգային մարմինը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, տարածաշրջանային և միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու, Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված օտարերկրյա ՀԳՄ-ների հավատարմագրման վկայագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:»:
Հոդված 20․ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․
«2․ ՀԳՄ-ն վճարում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․1) կետով սահմանված տարեկան վճար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։:
Հոդված 21․ Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց
- 3 ամիս հետո՝․
1) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
2) հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.
3) հաստատում է Խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը։»:
- 6 ամիս հետո՝
1) սահմանում է հավատարմագրված ՀԳՄ-ներին ազգային և Եվրասիական տնտեսական միության ՀԳՄ-ների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու կարգը.
2) սահմանում է համապատասխանության գնահատման փաստաթղթերի կասեցման, վերականգնման և դադարեցման կարգը․
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
15.12.2020 - 13.01.2021
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5817
Принт