Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն օբյեկտների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____»_______ 2020 թվականի N ______-Ն

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Ոստիկանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը՝ համաձայն հավելվածի:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշումը:
  2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` կատարված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորելու վերաբերյալ:
  3. Սահմանել, որ՝

1) Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) պետական պահպանության ենթակա են նաև այն օբյեկտները, որոնցում իրականացվող գործունեությունների լիցենզավորման կարգերով նախատեսված է պետական պահպանության մասին ուղղակի պահանջ:

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների և լիցենզավորված կազմակերպությունների ներկայացուցիչները պետական պահպանության պայմանագրեր են կնքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, իսկ պետական պահպանության համար նախատեսված վճարները ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

  1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերում ու շինություններում, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետություն կենտրոնական բանկի, անցագրային ռեժիմի կանոնակարգմանն ուղղված փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության

              վարչապետ                                                                                  Ն.Փաշինյան

 

 

                                                                                                            -------  --------  2020

                                                                                                                    ք.Երևան

 

    «Հավելված

ՀՀ կառավարության 2020թ. -------ի

«        »-ի թիվ -------Ն որոշման

 

 

ՑԱՆԿԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

N

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.     

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի շենք

2.     

Հայաստանի Հանրապետության կառավարություն (2-րդ և 3-րդ մասնաշենքեր)

3.    

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շենք

4.    

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենք (հասցե՝ փ. Աբովյան 9)

5.    

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենք՝ հարակից շինություններով

6.    

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության շենք

7.     

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքեր

8.    

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենք

9.    

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության շենք

10.  

Երևան քաղաքի դատախազության շենք

11.   

Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների շենքեր

12.  

Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական և կայազորների զինվորական դատախազությունների շենքեր

13.  

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ք. Երևան, Մովսես խորենացի 3, 7, 7ա շենքեր

14.  

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության շենք

15.  

Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի շենք

16.  

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շենք

17.  

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենք

18.  

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի շենք

19.  

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք

20. 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի շենք

21.  

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք

22.  

Անվտանգության խորհրդի գրասենյակի շենք

23. 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շենք

24. 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի շենք

25. 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շենք

26. 

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ

27.  

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շենք

28.                 

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շենքեր (ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2)

29. 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

30.                 

Միգրացիոն ծառայության շենք  (ք. Երևան)

31.  

«Հատուկ կացարան» ՊՈԱԿ

32. 

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք

33.                 

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք ք. Երևան Բյուզանդ 1/3 (երկու հենակետ)

34.                 

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք ք. Երևան Կոմիտաս 35/2 (երկու հենակետ)

35.                 

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք Միկոյան 7 (մեկ հենակետ)

36.                 

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ուսանողական 10 (մեկ հենակետ)

37. 

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թումանյան 26 (մեկ հենակետ)

38.                 

Սոցիալական ապահովության ծառայության գլխամասային գրասենյակ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նալբանդյան 13, 0010)

39.                 

Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքեր

40.                 

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

41.  

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ

42. 

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (ք. Երևան)

43.                 

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ

44.                 

Կարեն Դեմիրճյանի այրու բնակարան

45.                 

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)

46.                 

Հայաստանի ազգային գրադարան

47. 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

48.                 

Հայաստանի ազգային պատկերասրահ

49.                 

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Սիսիանի պատկերասրահ

50.                 

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Հրազդանի պատկերասրահ

51.  

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Մարտունու պատկերասրահ

52. 

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ

53.                 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

54.                 

Հայաստանի պատմության թանգարան

55.                 

«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ

56.                 

Ռուսական արվեստի թանգարան

57. 

«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ

58.                 

«Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ

59.                 

«Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ

60.                 

«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ

61.  

«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ

62. 

«Էրեբունի» թանգարան

63.                 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Շենգավիթի և Կարմիր բլրի մասնաճյուղերի շենքեր

64.                 

«Երևանի պատմության թանգարան» ՊՈԱԿ

65.                 

«ՀՀ Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ

66.                 

«Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ

67. 

«Դիլիջանի երկրագիտական թանգարան» ՀՈԱԿ (ք. Դիլիջան)

68.                 

«Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ

69.                 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան» (ք. Էջմիածին)

70. 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

71.  

«Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատզգրական պայքարի ազգային թանգարան» ՊՈԱԿ

72.  

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ

73. 

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան

74. 

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

75. 

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ (մասնաշենքեր)

76. 

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ԿՖՖՓԱՊ-ի մասնաճյուղ

77.  

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային մասնաճյուղ

78.                 

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղ

79. 

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային մասնաճյուղ

80.                 

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ

81.  

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոն (ՀՀ Արագածոտնի մարզի, Կարբի համայնքի 1-ին փողոցի 4-րդ նրբանցք թիվ 56)

82.                 

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

83.                 

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 

84.                 

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կ. Ուլնեցու 68, 0069)

85.                 

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

86.                 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենք

87.                 

«Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

88.                

«Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

89.                 

ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ) 

90.                 

«Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբարատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ, ք. Երևան, Ալիխանյան Եղբայրներ 2

  • Обсуждалось

    10.12.2020 - 25.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6929

Принт

Предложения

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ»» ՍՊԸ

10.12.2020

Կարծում ենք, որ Նախագծի Հավելվածի 132-144-րդ կետերում անհրաժեշտ է նշել, որ խոսքը վերաբերում է գազաբաշխիչ կայաններին

Узнать больше