Добавить в избранное
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մուշեղ Հովսեփյան 11.12.2020 04:40:12 | Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է, և պաշտոնը զբաղեցնող անձն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ (որպես բացասական կողմ)։ Միաժամանակ, առաջարկվում է «Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով»՝ հիմնավորմամբ, որ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է, և այդ պաշտոնը զբաղեցնող անձը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար: Սակայն հիմնավորման մեջ անհասկանալիորեն անտեսվել է Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի տեղակալի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվության քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ։ Ուստի, տվյալ հիմնավորումը չի բխում Օրենքի բովանդակությունից և առնվազն համոզիչ չէ։ Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքը սահմանում է, որ վարչական պաշտոն (այդ թվում՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը) կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն: Իսկ քաղաքական պաշտոնների (այդ թվում՝ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը) դեպքում Օրենքով նման արգելք սահմանված չէ, ինչը նաև ընդունելի է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի տեսանկյունից։ Վերոնշյալ փաստերը համադրելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունով սահմանված՝ Երևանի գլխավոր ճարտարապետի լիազորությունների հետ, կարելի է արձանագրել, որ Երևանի գլխավոր ճարտարապետն իրականացնում է մասնագիտական կոմպետենցիա պահանջող վարչական աշխատանք, և քաղաքական որոշումներ կայացնելու փոխարեն իրականացնում է օրենսդրությամբ տվյալ մարմնին վերապահված լիազորությունները։ Հիմնավորման մեջ որպես քաղաքական որոշման օրինակ նշվում է «ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ» քաղաքական որոշումների ընդունումը, ինչը, սակայն, հակասում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 53-րդ հոդվածներին, քանի որ այդ հարցերի վերաբերյալ քաղաքական որոշումները կայացվում են քաղաքապետի և ավագանու կողմից։ Հիմնավորման մեջ ներկայացված չէ կամ ուսումնասիրված չէ առկա միջազգային փորձը, ինչը չի բխում իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներից։ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների և տարածաշրջանի երկրների մայրաքաղաքների օրինակները չեն վերլուծվել, բացակայում է համեմատության օբյեկտիվ բազան։ |