Находится в правительстве РА
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---------------------- թվականի N ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1240-Ն որոշման 1-ին կետում «բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատության սովորողի ակադեմիական շարժունության» բառերով:
- Որոշման նախագծի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
28.06.2017 - 25.07.2017
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 9294
Принт