2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը։
2021 թվականի համար առաջարկվում է սահմանել վարձավճարի չափ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ անշարժ գույքի 1 քառակուսի մետրի համար.
-բնակելի տարածքների համար՝ ամսական 6 դրամ,
-ավտոտնակների համար՝ տարեկան 400 դրամ,
-ոչ բնակելիտարածքների և համայնքապետարանի վարչական շենքի համար՝ ըստ ստորև ներկայացված աղյուսակի՝
Հ/Հ |
Վարձակալական տարածքների անվանումը |
նկուղային հարկ |
կիսա- նկուղա- յին հարկ |
1-ին հարկ |
2-5-րդ հարկ |
6 և ավելի հարկ |
1. |
Շենքերի և շինությունների 1 քառակուսի մետրի համար |
140 |
180 |
220 |
200 |
160 |
2. |
Համայնքապետարանի վարչական շենքի 1 քառակուսի մետրի համար |
-- |
-- |
262 |
238 |
-- |
Ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը որոշելու համար որպես սկզբունք է վերցվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև մինչև 1 տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրագրված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշումը և կիրառվել են որոշմամբ սահմանված գործակիցները:
Բնակելի տարածքների համար առաջարկվող վարձավճարի չափի ցածր լինելը պայմանավորված է նրանով, որ համայնքում բնակելի տարածքների համար վարձավճար վճարում են միայն հանրակացարանների սենյակների համար, որոնք մեծամասամբ գտնվում են ոչ բարվոք վիճակում, առանց կոմունալ հարմարավետ պայմանների, հաշվի է առնվել նաև հանրակացարանների բնակիչների ցածր վճարունակությունը: Համայնքապետարանի վարչական շենքի որոշ տարածքներ վարձակալության են տրվում պետական կառույցների տարածքային ստորաբաժանումներին (հարկային, ԴԱՀԿ, զբաղվածություն և այլն):
Առաջարկվող դրույքաչափը չի փոփոխվել նախորդ տարիների համեմատ:
Համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձակալության գումարները կազմում են բյուջեի սեփական եկամուտների մոտավորապես 3 %-ը:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև գույքի վարձակալությունից առաջացած եկամուտները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության տալու համար վարձավճարների չափերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Обсуждалось
04.12.2020 - 19.12.2020
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
Просмотры 5914
Принт