«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի օգտագործման գործող համակարգն ունի հասցեականության և նպատակային օգտագործման շարունակական բարելավման անհրաժեշտություն:
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը։
Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից ազդակիր համայնքների ցանկը կազմելիս կազմելիս հաշվի են առնվելու նաև համայնքների տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ընկերությունների դուստր ձեռնարկությունների, մասնաճյուղերի և ընկերությունների կազմում ընդգրկված այլ ստորաբաժանումների կողմից հասցվող վնասը՝ առանձին վերցված:
Մինչ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի (ՀՕ-278-Ն) ընդունումը գործընթացն իրականացվում էր միայն յուրաքանչյուր հաջորդ տարվա համար բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան, համաձայն որի շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ և համապատասխան մարզպետարաններ էր ներկայացվում Օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը, միաժամանակ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում, ներկայացվում էին նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական հարկի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները: Սակայն, ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի ու մասհանումների բաշխման համամասնությունների որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները, ինչպես նաև ընկերությունների տնտեսական գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Օրենքի համաձայն մասհանումներ ստացող ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների և (կամ) բնակավայրերի միջև սույն oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման իրավական հիմքի ապահովումն է։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կմեծանա ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի ծախսման նպատակայնությունը։ Մասհանումներ ստացող ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների և (կամ) բնակավայրերի միջև Օրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման գործընթացը կդառնա առավել արդյունավետ, մասհանումները կդառնան ավելի հասցեական։ Նպատակային օգտագործվող ֆինանսական ռեսուրսների/հոսքերի աճի արդյունքում աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը, կավելանան տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, կբարձրանա տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի ծրագրավորման և իրագործման գործընթացում: Արդյունքում հնարավորինս կնվազեցվի համայնքների և (կամ) բնակավայրերի շրջակա միջավայրի և բնակչության կյանքի ու աեողջության վրա վնասակար ազդեցության մակարդակը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
-
Обсуждалось
30.11.2020 - 18.12.2020
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Сельское хозяйство, Государственные доходы, Охрана природы, Энергетика и природные ресурсы, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3721
Принт