Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Ներկայումս շենքերի, շինությունների և հողամասերի կադաստրային գնահատությունն իրականացվում է «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքների համաձայն: ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների համաձայն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ տեղական ինքնակառավարման մարմիններին է ներկայացնում գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները, իսկ նույն կարգի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջների համաձայն մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ՝ նախորդ ամսվա ընթացքում համապատասխանաբար անշարժ գույքի սեփականատերերի և հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները:

  Վերոնշյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները՝ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշմամբ սահմանված համապատասխան ձևաթղթերով տեղական ինքնակառավարման մարիններին են տրամադրվում ըստ անշարժ գույքի տեսակների՝ շենքերի, շինությունների և հողամասերի:

   «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը, համաձայն որի անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվելու անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները:

   2021 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ՝ «Անշարժ գույքի հարկը» բաժնի ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կիրակումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն առաջացավ փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի      N 388-Ն որոշման մեջ, որի կապակցությամբ ընդունվեց ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 713-Ն որոշումը (որոշումը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ որոշման հավելվածով սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին կետի դրույթի, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, որի պահանջները արդեն իսկ կատարվել են)։

   2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հորկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-321-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), համաձայն որի սահմանվել է, որ եթե հարկման օբյեկտը լիզինգի առարկա է, ապա անշարժ գույքի հարկ վճարող է համարվում լիզինգառուն։ Սահմանվել է նաև անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ հաշվառող մարմիններին տրամադրվող տեղեկությունների ներկայացման դրույթներ։

   ՀՀ վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 8-ի N 1227-Ա որոշմամբ հաստատվել են Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները, որի 4-րդ կետով նախատեսվել է նաև համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ։

   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 713-Ն որոշմամբ արդեն իսկ փոփոխություն էր կատարվել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ, ուստի անհրաժեշտություն առաջացավ համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 713-Ն որոշման մեջ։

   

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին կտրամադրվեն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գնահատված նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև լիզինգառուների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

   ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին (հաշվառող մարմիններ)  կտրամադրվեն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգերով գնահատված նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև լիզինգառուների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները, որի արդյունքում կձևավորվեն նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հարկման բազաները, որը տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կնձեռնի  իրականացնելու լիզինգառուների հաշվառումը, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը։

  • Обсуждалось

    25.11.2020 - 10.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6541

Принт