Проект не принят
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել որոշումը, որի համաձայն սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1275-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:
- 2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` շարժական ստոմատոլոգիական ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային հագեցվածությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներին և գործիքներին, ինչպես նաև` կադրային հագեցվածությանը վերաբերող անհրաժեշտ պահանջները:
-
Обсуждалось
23.11.2020 - 08.12.2020
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6724
Принт