Սուսաննա Բարսեղյան
12.07.2017
Մեկ դասարանին ընկնող դրույքների թիվը ավելանում է կիսվող դասաժամերի հաշվին: Ինչպե՞ս ենք հաշվարկելու:
В стадии разработки
6 - За
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ:
Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ:
Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման չափը որոշվում է ՀՀ կառավարության՝ 2006թ. հ.1262-Ն որոշմամբ հաստատված բանաձևով և ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամաններով հաստատվող բանաձևի գործակիցներով: Բանաձև առանցքային փոփոխականը դպրոցում սովորող երեխաների թիվն է: Ներկայիս բանաձևը չի ապահովում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորում: Իրավիճակը լուծելու համար մարզերին թույլատրված է վերաբաշխել մարզին հատկացվող միջոցները՝ մեծ դպրոցներին հասանելիք միջոցները ուղղորդելով դեպի փոքր դպրոցներ:
Այնուամենայնիվ, եթե մարզի դպրոցների միջին ցուցանիշները (մասնավորապես՝ դասարանի միջին խտությունը) ցածր է բյուջեի հիմքում դրված ցուցանիշից, խնդիրը չի լուծվում: Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան:
Սույն իրավական ակտով առաջարկվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նաև նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա.
Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրային միջոցների առավել արդյունավետ և արդարացի բաշխմանը, ապահովելով ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացմանը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Обсуждалось
26.06.2017 - 17.07.2017
Тип
Pешение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 17246
Принт12.07.2017
Մեկ դասարանին ընկնող դրույքների թիվը ավելանում է կիսվող դասաժամերի հաշվին: Ինչպե՞ս ենք հաշվարկելու:
04.07.2017
Կարելի է իմանալ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ֆինանսավորման կարգի մասին:
04.07.2017
Նախագծում նշված ՈՒՆա-ի մասին ցանկալի է ունենալ տեղեկություն: Բացի այդ այս բանաձևով անհայտ է մնում՝ մ/մ նախագահների և դասղեկների վարձատրության համար նախատեսվելու է գումար: Մատնանշված չափաբաժինները հազիվ թե բավարարեն ժամերի վարձատրությանը: