Добавить в избранное
«Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին»
-
1 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 10-րդ կետից հանել «՝ բացառությամբ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության պայմաններում» բառերը։ Տվյալ տեղեկությունները հրապարակելու պարտականությունը չունի ժամանակային սեղմ սահմանափակում, ուստի բացառության սահմանումն արդարացված չէ։ | ||
2 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 12-րդ կետը «Հաստատությունն» բառից հետո լրացնել «իր կանոնադրական նպատակներին հասնելու համար» բառերով։ | ||
3 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 12-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների)» բառերով։ | ||
4 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 14-րդ կետի «չեն» բառը փոխարինել «չի» բառով։ Նույն կետից հանել «կազմակերպությունների ստեղծումն» բառերը։ | ||
5 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 17-րդ կետից հանել «և զարգացման» բառերը։ | ||
6 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 19-րդ կետի «զարգացման շեղումների» բառերը փոխարինել «վնասական սովորությունների» բառերով։ | ||
7 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 20-րդ կետը համապատասխանեցնել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ին կամ 20-րդ կետը «հիմնվում է» բառից հետո լրացնել «ներառականության, խտրականության բացառման» բառերը, հանել «հանրամատչելիություն,» բառը և «ինքնավարության կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքները» բառերի փոխարեն օգտագործել հանրամատչելի ձևակերպում։ | ||
8 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաստատությունում կրթությունն իրականացվում է գրական հայերենով կամ ազգային փոքրամանսության ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ» բառերով։ | ||
9 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 27-րդ մասը հանել։ | ||
10 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 28-րդ կետից հանել «նախադպրոցական ուսումնական» և «,անկախ կազմակերպական-իրավական ձևից,» բառերը։ | ||
11 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 32-րդ կետից հանել «Նախադպրոցական ուսումնական» և «(կամ ծառայության)» բառերը։ | ||
12 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածից հանել 36-րդ կետը։ Հարցը ենթակա չէ կարգավորման տվյալ իրավական ակտով։ | ||
13 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 37-րդ կետից հանել «Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն» բառերը։ Նույն կետը «իրականացնում է» բառերից առաջ լրացնել «Հաստատությունն» բառով։ | ||
14 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 48-րդ կետի «ում» բառը փոխել «որոնց» բառով, իսկ «որոկավարումն» բառի վրիպակն ուղղել։ | ||
15 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Հավելվածի 61-րդ կետի 1-ին ենթակետի «նախագպրոսական» բառի վրիպակն ուղղել։ | ||
16 | Մուշեղ Հովսեփյան 28.11.2020 21:56:11 | Նախագծի ամբողջ հավելվածում ուղղել կետերի և ենթակետերի համարակալումը։ | ||
17 | Nelli Khachatryan 02.12.2020 19:59:29 | նախագծի ընդհանուր դրույթների առաջին կետում ""((պետական կամ համայնքային) ոչ առևտրային" ավելացնել "ոչ պետական" | ||
18 | Nelli Khachatryan 02.12.2020 20:37:40 | նախագծի ընդհանուր դրույթների չորրորդ կետի երկրորդ նածադասությունում "Դպրոցն իր անունից կարող է ձեռք բերել․․․" փոխել "նախադպրոցական հաստատությունը․․․" | ||
19 | Nelli Khachatryan 02.12.2020 20:37:40 | նախագծի ընդհանուր դրույթների յոթերորդ կետի "Հաստատությունն ունի պաշտոնական կայք, որտեղ հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները/" չի կարող վերաբերվել ոչ պետական հաստատություններին՝ հակասում է ձեռնարկատիրության օրենքին /պետք է հստակ նշել պետական կամ համայնքային հաստատություններ եզրույթը/ | ||
20 | Nelli Khachatryan 02.12.2020 20:37:40 | Նախագծի "ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ" բաժնի յոթերորդ ենթակետի "Հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները."․․․բաժի ենթակետում առաջարկում ենք ավելավցնել "կազմակերպել ԿԱՊԿՈՒ երեխաների մասնագիտական անհատական աջակցություն /լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժ, էրգոթերապիստի/" | ||
21 | Nelli Khachatryan 02.12.2020 20:37:40 | Գլուխ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, կետ 8․ "Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները, բաց թողած ծրագրային ծավալը լրացնելու պայմանները սահմանվում են կրթական ծրագրերով":առաջարկում ենք ավելացնել "հեղինակային ծրագրով աշխատելու պարագայում, համապատասխան հիմնավորմամբ, բաշխումը կարող է տարբերվել" | ||
22 | Nelli Khachatryan 02.12.2020 20:37:40 | Գլուխ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, կետ 9. Նախադպրոցական ուսումնական հաստատության (կամ ծառայության) տվյալ տարիքային խումբ ընդգրկվում են այն երեխաները, որոնց տարիքը (տվյալ խմբին համապատասխան) լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: անհրաժեշտ է հաշվի առնել տարատարիք խումբը, այստեղինչպես նաև անհրաժեշt է հաշվի առնել նաև ԿԱՊԿՈՒ երեխաների առանձնահատկությունները | ||
23 | Nelli Khachatryan 02.12.2020 20:37:40 | Գլուխ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, կետ 10. "Հաստատությունում կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն: Անհրաժեշտ է տեղադրել հղում՝ որտեղ է սահմանած կարգը | ||
24 | Nelli Khachatryan 02.12.2020 20:37:40 | Գլուխ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, հետևյալ ենթակետը․ " Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի՝ տվյալ տարիքային խմբի համար հաստատած չափանիշների (պայմանների) և կրթական ծրագրի հիման վրա։ Հարց՝ արդյոք հաստատված են նոր չափորոշիչները և արդյոք անհրաժեշտ չէ նած քննարկել, ապա հաստատել չափորոշիչները, և վերջում նոր այս կետում նշել | ||
25 | Nelli Khachatryan 02.12.2020 20:37:40 | Գլուխ "ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ". կետ չորս․ "Հաստատությունում աշխատանքի ընդունվում են այն անձինք, ում որոկավորումն ու աշխատանքային ստաժը համապատասխանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած տարիֆաորակավորման բնութագրերին": թույլ տվեք առարկել՝ մասնավոր հաստատություններից շատերը իրականացնում են հեղինակային, առանձնահատուկ ծրագիր և տարիֆիկացումը խնդիր կառաջացնի։ առաջարկեք ատեստավորում, վերապատրաստումներ նեղ մասնագիտության շրջանակներում կամ այլ մեխանիզմ |