Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիր
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագրի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Պետական անկախությունն ինքնին չի ապահովում ազգային արժեքների` այդ թվում պետական լեզվի լիարժեք պահպանումը: Անհրաժեշտ է ամբողջական դարձնել օրենսդրական դաշտը, որպեսզի ժողովրդին համախմբելու իր դերը կատարի ազգային ու պետական անվտանգության այնպիսի մի գործոն, ինչպիսին պետական լեզուն է: Այս առումով կարևորվում է լեզվական քաղաքականության պետական ծրագրի մշակումն ու իրականացումը: Լեզվաքաղաքականությունը լուծում է նաև ազգապահպանության խնդիր, ուստի պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի ապահովման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը:
ՀՀ լեզվական քաղաքականության 2002-2005թթ. պետական ծրագիրը մշակվել է, երբ Լեզվի պետական տեսչությունն իր գործունեությունն իրականացրել է որպես ՀՀ Կառավարությանն առընթեր մարմին, մինչդեռ ներկայումս այն գործում է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում: Ըստ իր կանոնադրության, Լեզվի պետական տեսչությունն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության բնագավառում: Տեսչության նպատակն է լեզվի բնագավառում միասնական քաղաքականության իրականացումը, որի հիմքում «Լեզվի մասին» ՀՀ օրենքն է և «ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագիրը»: Այս առումով երկակի է տեսչության կարգավիճակի հարցը: Հետևաբար առաջացել է նաև տեսչության կարգավիճակի բարձրացման հարցը: Լեզվի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը կարող է իրականացնել լեզվական քաղաքականություն, որը կարող է լինել Լեզվի պետական կոմիտեն, որն էլ իրավասու կլինի իրականացնելու սույն ծրագիրը:
Վերջին տարիներին առաջ եկած տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական ու հոգեբանական նոր իրողություններն ու իրավիճակը պահանջում են վերանայել և արդյունքում ունենալ լեզվական քաղաքականության այնպիսի ծրագիր, որը նախորդի համեմատությամբ առավել իրատեսական և իրականանալի է: Այս նախագիծը նպատակ ունի առավել համակողմանի, ճշգրտված, ժամանակին համահունչ դարձնելու պետական լեզվահարաբերությունները հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
Ներկայիս համաշխարհայնացման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` ՀՀ տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ համագործակցության զարգացում` բացառելով օտար լեզվամշակութային ներխուժումն ու հայերենի իրավունքների սահմանափակումը:
Լ.ՄԿՐՏՉՅԱՆ
-
Обсуждалось
22.06.2017 - 14.07.2017
-
Тип
Программа
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 12602
Принт