Добавить в избранное

Проект принят

«Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ  ԾՐԱԳՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և  83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։  

Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ»  և «2021 թվականի նախատեսվող աշխատանքներ»:

2021 թվականի ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի գերակայությունները, ինչպես նաև առկա հիմնախնդիրները և ֆինանսական հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է  քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումների իրականացման մեկնարկը՝ որպես գերակա սկզբունք ունենալով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը:

2021 թվականի Երևանի զարգացման ծրագրում Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը, քաղաքի կառավարման ներառականության ապահովումը, իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակումն ու ձևավորումը:

Ծրագիրը նպատակ ունի նախանշել և լուծել մայրաքաղաքի աղբահանության և ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման հիմնախնդիրը: Ծրագրում կարևորվում է բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում էական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը, արդյունավետության բարձրացումը:

Գերակա ուղղություններից է ապօրինի կառուցապատման բացառումը: Հանրային կանաչ տարածքների ավելացումը, նոր հանգստի գոտիների և այգիների ստեղծումը ոլորտի առաջնահերթություններն են:

Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի կարևորագույն ոլորտներից են սոցիալական ապահովությունը և առողջապահությունը: Կիրականացվեն հոգածության տարաբնույթ ծրագրեր:

Կրթական որակի բարելավումը, երեխաների կրթության համար մեկնարկային հավասար պայմաններ ստեղծելը, հասանելիության բարձրացումը, կրթական հաստատությունների պայմանների և հարմարավետության բարձրացումը, ինչպես նաև ներառական կրթության համակարգի զարգացումը կարևորվում են Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրով:

Ծրագրով նախատեսվում է նաև մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված նպատակային քայլերի իրականացում:

«Խելացի Երևան» ծրագրի շրջանակում նախատեսվում է ժամանակի պահանջներին համահունչ զարգացման, քաղաքացիական պաշտպանության, քաղաքի դիմակայունության և անվտանգության բարձրացման, ռեսուրսների խնայողության, էլեկտրոնային ծառայությունների տրամադրման, էկոհամակարգի բարելավման, տրամադրվող ծառայությունների որակի և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու նպատակով քաղաքային ենթկառուցվածքներում իրականացնել թվային տրանսֆորմացիա՝ համաձայն մշակված ռազմավարության: 
Քաղաքային տնտեսության զարգացման գործում կարևորվում է համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը։

Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածը՝ համաձայն որի Երևանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնվում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները՝ որոշման նախագծով Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի զարգացման 2021 թվականի ծրագիրը։

  • Обсуждалось

    11.11.2020 - 26.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

26.11.2020 17:02

В ходе общественных обсуждений 26 ноября 2020 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6794

Принт