Добавить в избранное

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                            ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ  ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՂՂԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Աբովյան համայնքի անագանու քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Նախագիծը մշակելիս  հաշվի է առնվել համայնքի ղեկավարի առաջարկությունը։
2020 թվականի բյուջեն պլանավորելիս «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր» տողում նախատեսվել է 355 145.7 հազար դրամ, սակայն կորոնավիրուսի  և պատերազմական իրավիճակների հետ կապված հետաձգվել է բոլոր աճուրդները և այդ տողում փաստացի մուտքը  31 438.1 հազար դրամ է։ Քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետը հնարավորություն են ընձեռնում բյուջեի վարչական մասից ֆինանսական միջոցներ ուղղել ֆոնդային մաս՝ առաջարկվում է Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական  մասի պահուստային ֆոնդից 50 000.0 հազար դրամ ուղղել ֆոնդային մասի «Փողոցների ասֆալտապատում» նախահաշվի «5113» հոդվածին։
«Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս միջոցներ ուղղելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։      
«Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջով նախատեսված վարչական  մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս միջոցներ ուղղելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Աբովյան համայնքի բյուջեում  եկամուտների և ծախսերի  ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։      
Քանի որ համայնքի բյուջեն կրում է նորմատիվ բնույթ, ուստի սույն նախագծով առաջարկվող որոշումը ևս կրում է նորմատիվ բնույթ։  

  • Обсуждалось

    10.11.2020 - 26.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5642

Принт