«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հետևյալով.
Սնանկ ճանաչելու գործընթացը բավականին երկարատև գործընթաց է, որի ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված կազմակերպությունները փաստացի կարող են երկու օրենքների միջև տարբեր կարգավորումները շահարկելով չիրականացնել Ընդերքի օրենսգրքով, բնապահպանական օրենսդրությամբ, ընդերքօգտագործման պայմանագրով և այլ կերպ սահմանված պարտականությունները օրինակ՝ չվճարել հարկային պարտավորությունները, բնապահպանական վճարները կամ դրամագլխի գումարները, չիրականացնել պայմանագրով և այլ հիմնադրույթներով ստանձնած հանձնառությունները կամ դրանք իրականացնել ժամկետային և այլ էական խախտումներով: Ավելին, նույն այդ օրենքի մեկնաբանմամբ տեսչական մարմինները, որոնց իրավասությունն է իրականացնել օրենքով սահմանված նորմերի վերահսկողություն, չեն կարող իրականացնել ստուգումներ և այլն: Ստուգում կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ և անհասկանալի է, թե դատարանները յուրաքանչյուր դեպքում ինչով առաջնորդվելով են որոշում ընդունելու համապատասխան թույլտվությունը տրամադրելու կամ մերշելու մասին որոշում ընդունելիս:
Ինչպես նշվեց, ընկերությունների սնանկության գործընթացը կարող է տևել տարիներ՝ սնանկության մասին որոշման ընդունումից, առողջացման ծրագիր կազմելուց, հաստատելուց մինչև այն իրականացնելը: Ընդերքօգտագործման բնագավառում, ի տարբերություն այլ տնտեսական ոլորտների, պետության համար ի հայտ են գալիս մի շարք ռիսկեր: Մասնավորապես, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է և տրամադրվում է ուսումնասիրության կամ արդյունահանման նպատակով: Այն, որ պետությունն իր ռեսուրսը նպատակային տրամադրում է մասնավոր ընկերությանը՝ որոշակի հստակ ժամանակահատվածում տնտեսական օգուտներ կամ հավելյալ արժեքէ պլանավորել ստանալ, օրինակ՝ ուսումնասիրության արդյունքում հաստատված նոր պաշարներ կամ հավելյալ երկրաբանական տեղեկություն, իսկ այս պարագայում <<պարապուրդի է մատնվում>> նպատակային տրամադրված ռեսուրսը, փաստ է: Բացի այդ, ստացվում է, որ ընդերքօգտագործողը սնանկ ճանաչվելով շարունակում է օգտվել թույլտվությունից բխող բոլոր իրավունքներից, սակայն պարտականությունների մասով ոչ միայն հիմնավորում է չկատարման հնարավորությունը, այլև պետությունը զրկվում է վերահսկողական, կանխման և սանկցիաների կիրառման ընթացակարգերից և օրենքով մանրակրկտորեն սահմանված մեխանիզմներից: Իրավիճակն առավել անընդունելի է դառնում ընդերքօգտագործման ոլորտում խախտումների դեպքում հանրային առողջության և շրջակա միջավայրի գործոնների վրա ազդեցության ռիսկայնության բարձր մակարդակով պայմանավորված:
Խնդրի վերաբերյալ քննարկումների ընթացքում անգամ առաջարկներ են եղել սնանկ ճանաչվելը ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմք սահմանելը: Սակայն լիազոր մարմինը այդ տարբերակը ողջամիտ չի համարել՝ գտնելով, որ ընկերությունները կարող են ունենալ ընդերքպգտագործման իրավունքով պայմանավորված պարտականություններին համահունչ առողջացման ծրագիր և առողջանալ:
Հաշվի առնելով վերոգրյալը, սույն նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Սնանկության մասին» օրենքում, համաձայն որի օրենքի գործողությունը ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կտարածվի այնքանով, որքանով այն չի հակասի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում սնանկ ճանաչված ընդերքօգտագործողի համար կպահպանվի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը, բացառությամբ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տարեկան հրապարակային հաշվետվությունը լիազոր մարմին և վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պարտավորությունից, ինչն էլ ամրագրված է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում:
-
Обсуждалось
06.11.2020 - 30.11.2020
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие, Банкротство
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 5510
Принт