«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշմամբ հստակեցված չեն միասնական հաշվի համակարգի կիրառմամբ պայմանավորված հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծության և առանձին հարկատեսակների գծով հարկ վճարողի միասնական հաշվից կատարված վճարումների մեծությունների հաշվարկման կարգը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե.1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության հրապարակման ձևատեսքերը։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել հարկային տարվա սկզբից վճարված հարկերի և առանձին հարկատեսակների գծով վճարումների մեծությունները: Մասնավորապես`
- հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմի կողմից հավաքագրված գումարների մեծությունը,
- ըստ հարկատեսակների հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) գումարի մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները,
- վերադարձված գումարների մեջ չեն ներառվում միասնական հաշիվ վերադարձված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը, օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը, ինչպես նաև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը,
- հարկերի համար սահմանված կանոնները մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս,
- միասնական հաշվի միջոցով չմարվող պետական վճարի մասով հիմք է ընդունվում համապատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը,
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N666-Ն որոշման N3 հավելվածով սահմանված է պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը, առաջարկվում է նախագծով սահմանել, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանակական չափերով, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում են ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N666-Ն որոշման N3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:
-
Обсуждалось
26.10.2020 - 10.11.2020
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 5771
Принт