Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը

 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով  պահանջվում է սահմանել ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի անցկացման հետ կապված գործընթացներն ու իրավահարաբերությունները: Պետական ուսումնական հաստատությունների ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը սահմանում է հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

ՀՀ պետական ուսումնական հաստատություններում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով  հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգով, սակայն իրավահարաբերությունները արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի փոփոխություններ՝ հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը։

Մասնավորապես, ելնելով գործող պրակտիկայից՝ անհրաժեշտ է ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթների ընթացակարգերը դարձնել առավել ուղղորդված՝ բացահայտելու ուսուցչի տեղի հավակնորդների մանկավարժական կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև՝ հստակեցնել այն ընթացակարգերը, որոնց ոչ միանշանակ լինելը առաջ է բերում անցկացվող մրցույթներին առնչվող տարաբնույթ բողոքներ։ Հստակեցումներն առնչվում են մասնավորապես, մրցութային հանձնաժողովին, ինչպես նաև մրցույթի կազմակերպման և անցկացման փուլերին։ Մրցույթի գործող կարգը նաև որոշակի հակասություններ էր պարունակում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հետ, ուստի անհրաժեշտ էր նաև ներդաշնակեցնել կարգի պահանջները օրենքի դրույթներին։ Գործող իրավական ակտը նաև չի արտացոլում ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում պետական լիազոր մարմնի անվան փոփոխությունը, ինչպես նաև հնացած են հղումները պաշտոնական կայքէջին։

 

  1. Ակնկալվողարդյունք

Իրավական ակտի ընդունումը կնպաստի օրենսդրության ներդաշնակեցմանը, համապատասխանությանը գործող կարգավորումներին և կառուցվածքներին, ինչպես նաև առավել կանոնակարգված քաղաքականության իրականացմանը հետևյալ ուղղություններով․

  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթային հանձնաժողովի ձևավորում և գործունեություն:
  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցութային երկու՝ թեստավորման և հարցազրույցի փուլերի կազմակերպում և անցկացում:

Առաջարկվող նախագծում հստակեցվել է նաև մրցույթի անցկացման ուղղվածությունը դեպի ուսուցչի թափուր տեղի հավակնորդների մանկավարժական գիտելիքների և հմտությունների բացահայտմանը։

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

 

Հիմք ընդունելով  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետը՝ պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

 

 

 

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման 

անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանալու:

  • Обсуждалось

    26.10.2020 - 10.11.2020

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10487

Принт

Предложения

Ինգա Վարդանյան

06.11.2020

12.Խնդրում եմ նաև կարգում նշել, թե ձայնագրությունները որքան ժամանակ է հարկավոր պահպանել դպրոցում առանձնացնելով բողոքարկման դեպքի առկայությունը և բացակայությունը:

Ինգա Վարդանյան

06.11.2020

11.76-րդ կետի ՙՙանհատական քվեաթերի՚՚ ձևին արդեն անդրադարձել եմ, բայց մնաց անհասկանալի, թե երբ են դրանք կիրառվում:

Ինգա Վարդանյան

06.11.2020

10.Դարձյալ 71-րդ կետումՙՙառավելագույն հավասար միավորներ՚՚ քվեարկության ժամանակ հավաքում ենք ձայներ կամ քվեներ, կարծում եմ կարիք կա լրամշակման:

Узнать больше