Добавить в избранное

Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին

 

 

 

                                                       ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

                                                                               ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

             Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

             1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին թիվ N 797-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

 

                       
                                                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ, ՇԵՆՔՈՒՄ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԳՏՆՎՈՂ ՈՒՐԻՇԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ,  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ և ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

 

             Ղեկավարվելով  Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 203-րդ հոդվածի 4-րդ, 7-րդ և 8-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

            

  1. Հաստատել ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի:
  2. Հաստատել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժման վերացման կարգն ու պայմանները համաձայն N 2 հավելվածի:

 

            

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 797-Ն որոշման

 

 

 

 ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը:
  2. Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ:
  3. Անշարժ գույքի օրինական տիրապետող է հանդիսանում այն անձը, որը պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի տիրապետելու կամ տնօրինելու կամ օգտագործելու կամ կառավարելու անշարժ գույքը, այդ թվում` անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (վարձակալ, անհատույց օգտագործող, կառուցապատման իրավունք ունեցող) կամ հավատարմագրային կառավարիչը, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչները: Անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ դրան օրենքով և այլ իրավական ակտերով հավասարեցված այլ վկայականներով: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս, շենք կամ շինություն ներխուժումը վերացնելու դեպքում որպես իրավասու մարմին հանդես է գալիս համայնքի ղեկավարը (Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետը)` համայնքի սեփականությանը կամ օգտագործմանը հանձնված հողամասի, շենքի կամ շինության դեպքում, ինչպես նաև այն մարմինի կամ կազմակերպության ղեկավարը, որը օրինական հիմունքներով տիրապետում է պետական կամ համայնքային շենքը կամ շինությունը:
  4. Առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու (այսուհետ՝ ֆիզիկական անձի ներխուժում) կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության որևէ շարժական գույք տեղադրելու պարագայում (այսուհետ նաև՝ շարժական գույքով ներխուժում), իսկ ֆիզիկական անձի և շարժական գույքով ներխուժման դեպքերում (այսուհետ նաև՝ ներխուժում) անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով:
  5. Ոստիկանությունը պարտավոր Է ֆիզիակական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքով ներխուժման դեպքում անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը (հաղորդումը) ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածք, եթե անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից գրավոր չեն նշվել անշարժ գույքի տարածք ներկայանալու ավելի ուշ ժամկետներ: Սույն կետով սահմանված դեպքում ոստիկանությունն անշարժ գույքի տարածք ներկայանալով ստուգում է դիմող անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, որից հետո պարզում է անշարժ գույքի տարածքում գտնվող կամ տարածք մուտք գործել ցանկացող անձի ինքնությունը և նրա կողմից անշարժ գույքի տարածքում մուտք գործելու կամ գտնվելու հիմքերը կամ պատճառները, այդ թվում՝ օրինական տիրապետողի տարածքում շարժական գույք տեղադրելու հիմքերը:
  6. 6. Ազգակցական, բարեկամական կապերը կամ տվյալ անշարժ գույքի տարածքում հաշվառված լինելու հանգամանքն ինքնին իրավունք չի վերապահում առանց տիրապետողի համաձայնության ներխուժել անշարժ գույքի տարածքում:
  7. Ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե պարզում է, որ`

1) ներխուժում իրականացրած կամ իրականացնող կամ այդ տարածքում շարժական գույք տեղադրած անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ`

2) անձը գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ ամուսնաընտանեկան կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ շարժական գույքը տեղադրելու տվյալ անշարժ գույքի տարածքում  կամ`

3) անշարժ գույքի օրինական տիրապետողի պահանջն օրենքով սահմանված կարգով կողմերի միջև կնքված և տվյալ պահին գործող քաղաքացիաիրավական կամ այլ պայմանագրից կամ ամուսնաընտանեկան հարաբերություններից ծագող վեճ է, կամ

4) անձն անշարժ գույքի տարածք մուտք է գործել կամ այնտեղ գտնվում է կամ այնտեղ տեղադրել է շարժական գույք` անշարժ գույքի օրինական տիրապետողի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ, ընդ որում, բանավոր համաձայնության դեպքում այն պետք է հավաստվի անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից, կամ`

5) անձը հանդիսանում է բնակելի տարածքն օրինական տիրապետող անձի անչափահաս երեխան կամ ամուսինը

Այս դեպքերում ոստիկանի կողմից կազմվում է արձանագրություն, որում, մասնավորապես, պետք է նշվեն արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, արձանագրությունը կազմող անձի անունը և ազգանունը, նրա պաշտոնը, ոստիկանությանը դիմելու օրը և ժամը, դիմող անձի անունը, ազգանունը, հայրանունը (դիմողի անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, անշարժ գույքի տիրապետման տեսակը, երբ և ում կողմից է տրվել տիրապետման փաստը հաստատող փաստաթուղթը, անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, անշարժ գույքի տարածք մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու իրավունքը վերապահող փաստաթղթի տեսակը, երբ և ում կողմից է տրվել կամ վավերացվել այն կամ այն պայմանագրի տեսակը և կնքման ամսաթիվը կամ այլ հիմքեր, որից բխում է վեճը և ոստիկանի եզրակացությունը:

  1. Սույն հավելվածի 7-րդ կետի համաձայն կազմված արձանագրությունն ընթերցվում է դիմողի և անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ գործած անձանց համար և նրանց պարզաբանվում արձանագրության մեջ մտցնելու ենթակա դիտողություններ անելու իրենց իրավունքը: Արձանագրությունն uտորագրում են այն կազմող ոստիկանը, դիմողը և անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ մուտք գործած անձը: Դիմողի կամ անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ մուտք գործած անձի արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ոստիկանը արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է ոստիկանի և դիմողի ստորագրություններով:
  2. Սույն հավելվածի 7-րդ կետի համաձայն կազմված արձանագրության մեկական օրինակ հանձնվում է կողմերին: Միաժամանակ ոստիկանը պարզաբանում է դիմողին, որ տվյալ պարագայում ինքն իրավասու չէ անձին կամ նրա շարժական գույքը դուրս բերելու անշարժ գույքի տարածքից կամ արգելելու մտնել անշարժ գույքի տարածք և կողմերի միջև տվյալ վեճը կարող է լուծվել միայն դատական կարգով:
  3. Եթե ոստիկանը պարզում է, որ դիմողը չի հանդիսանում տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող, սակայն անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ այնտեղ գտնվող անձը չունի տվյալ անշարժ գույքի տարածք մուտք գործելու կամ գտնվելու օրինական իրավունք, ապա ոստիկանը պարտավոր է գործել օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:
  4. Եթե ոստիկանը պարզում է, որ անձը կամ շարժական գույքը գտնվում է անշարժ գույքի տարածքում` առանց օրինական հիմքերի, կամ այդ անձը հրաժարվում է ներկայացնել իր ինքնությունը կամ անշարժ գույքի տարածքում գտնվելու կամ շարժական գույքը անշարժ գույքի տարածքում գտնվելու օրինականությունը հավաստող փաստաթղթեր, կամ կողմերի միջև վեճի հիմքում ընկած է գործողությունը դադարած պայմանագիր, ապա ոստիկանը ներխուժողին բանավոր առաջարկում է մուտք չգործել կամ անհապաղ դուրս գալ անշարժ գույքի տարածքից, այդ թվում` հեռացնելով անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքը` դրա համար նրան տալով ողջամիտ ժամկետ:
  5. 12. Եթե ներխուժած անձը հրաժարվում է ոստիկանի բանավոր պահանջը կատարել, ապա ոստիկանն առաջարկում է անշարժ գույքի օրինական տիրապետողին անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով իրեն ներկայացնել գրավոր լիազորագիր՝ տալով նրան սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:
  6. Եթե օրինական տիրապետողը հրաժարվում է լրացնել լիազորագիրը, ապա ոստիկանը պարզաբանում է դիմողին, որ տվյալ պարագայում ինքն առանց գրավոր լիազորագրի իրավասու չէ կանխելու կամ վերացնելու ներխուժումը: Եթե օրինական տիրապետողը կրկին հրաժարվում է լրացնել լիազորագիրը, ապա ոստիկանը կազմում է տիրապետողի կողմից լիազորագիրը լրացնելուց հրաժարվելու մասին արձանագրություն, որն ստորագրում են տիրապետողը և ոստիկանը:
  7. Անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիրն ստանալուց հետո ոստիկանը ևս մեկ անգամ պահանջում է ներխուժումը դադարեցնել՝ նշելով, որ իր օրինական պահանջի չկատարումը կդիտվի որպես ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություն և կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում ևս ներխուժումը չդադարեցվի, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ:
  8. ֆիզիկական անձի ներխուժումը վերացնելուց հետո, եթե շարժական գույքը հնարավոր չէ հեռացնել և տեղափոխել առանց տեխնիկական միջոցների գործադրման և առկա չեն սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված հիմքերը, ապա ոստիկանությունը դիմում է օրինական տիրապետողին՝ 30-օրյա ժամկետում համապատասխան տեխնիկական միջոցներ և դրանք սպասարկող անձնակազմ տրամադրելու պահանջով: Եթե նշված ժամկետում տրամադրվում են համապատասխան տեխնիկական միջոցներ և դրանք սպասարկող անձնակազմ, ապա ոստիկանությունը շարժական գույքի հեռացումն իրականացվում է սույն հավելվածի 24-30-րդ կետերով սահմանված կարգով, իսկ եթե նշված ժամկետում դրանք չեն տրամադրվում, ապա ոստիկանը կազմում է սույն հավելվածի 23-րդ հոդվածով սահմանված արձանագրությունը:      
  9. Անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքը հեռացնելու և տեղափոխելու նպատակով (այն դեպքում, երբ ֆիզիկական անձի ներխուժում առկա չէ) հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողը ոստիկանությանը կարող է դիմել և լիազորել միայն  սույն հավելվածի 17 և 18-րդ կետերով սահմանված դրույթների պահպանման դեպքում:
  10. Մինչև սույն հավելվածի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով ոստիկանությանը դիմելը օրինական տիրապետողը շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջը ուղարկում է շարժական գույքը վերջին հայտնի տիրապետողի (այսուհետ՝ շահագրգիռ անձ) հաշվառման և վերջին հայտնի բնակության վայրի (եթե այն հայտնի է) կամ հաշվառման և աշխատավայրի հասցեով (եթե այն հայտնի է) պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Պահանջն ուղարկելու պահից 10-օրյա ժամկետում  հետադարձ ծանուցումը չստանալու կամ ծրարը հետ գալու դեպքում՝ օրինական տիրապետողը օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, հրապարակում է ծանուցումը:

       18.Սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված կարգով շահագրգիռ անձին ծանուցելուց կամ ծանուցումը հրապարակելուց հետո՝ ոչ շուտ քանի 10 և ոչ ուշ քան 30 օր անց օրինական տիրապետողը կարող է դիմել Ոստիակնություն՝ խնդրելով ապահովել շարժական գույքի հեռացումը:

  1. Անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ սույն հավելվածի 16-րդ կետով նախատեսված դիմումի մեջ նշվում են՝ օրինական տիրապետողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, հաշվառման և բնակության վայրի հասցեն, անշարժ գույքի հասցեն, հեռացման ենթակա շարժական գույքը անհատականացնող տվյալներ, շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջի ձևակերպումը:

       20.Անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դիմումին կցվում են՝  օրինական տիրապետողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսանալը հավաստող ապացույցը, անշարժ գույքը այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնվածության վերաբերյալ փաստաթուղթ, նշված պահանջը շահագրգիռ անձին ուղարկելը հավաստող ապացույցները կամ հավաստումը, որ այն հրապարակվել է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ միաժամանակ ներկայացնելով հետադարձ ծանուցումը չստանալու կամ ծրարը հետ գալու փաստը հավաստող ապացույցը, սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:    

  1. Սույն հավելվածի 16-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ոստիկանությունը ապահովում է շարժական գույքի հեռացումը և տեղափոխումը, եթե օրենքով սահմանված Ոստիկանությանը վերապահված միջոցների կիրառմամբ հնարավոր է դա իրականացնել և առկա չեն սույն հավելվածի 22-րդ և 23-րդ կետերով սահմանված հիմքերը:
  2. Եթե ոստիկանը պարզում է, որ շարժական գույքը հեռացնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ են տեխնիկական միջոցներ, ապա դիմում է օրինական տիրապետողին՝ 30-օրյա ժամկետում համապատասխան տեխնիկական միջոցներ և դրանք սպասարկող անձնակազմ տրամադրելու պահանջով:
  3. Ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե սույն հավելվածի 16-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում պարզում է, որ`

        1) օրինական տիրապետողի դիմումը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված պահանջներին,

       2) հայտնի չէ որևէ շահագրգիռ անձ, ով շարժական գույքի նկատմամբ ունի օրինական տիրապետման իրավունք

       3) առկա են սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված հիմքերը,

       Ոստիկանը իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, նաև այն դեպքում, երբ դիմել է օրինական տիրապետողին՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և դրանք սպասարկող անձնակազմ տրամադրելու պահանջով, սակայն այդ միջոցները 30-օրյա ժամկետում չեն տրամադրվել:

             Նշված դեպքերում ոստիկանը կազմում է արձանագրություն սույն հավելվածի 7-ից 9-րդ կետերին համապատասխան՝ այնքանով, որքանով այդ կետերով սահմանաված նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են սույն կետով նախատեսված արձանագրության նկատմամբ:

  1. Օրինական տիրապետողի կողմից անհրաժեշտ և պիտանի տեխնիկական միջոցներ և դրանք սպասարկող անձնակազմ տրամադրելուց հետո 7-օրյա ժամկետում Ոստիկանությունը` իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ապահովում է շարժական գույքի անխոչընդոտ հեռացումը:
  2. Շարժական գույքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը) ապահովում է այն վայրի տրամադրումը որտեղ կարող է տեղափոխվել շարժական գույքը: Այս պարագայում համայնքի ղեկավարը օժանդակության ստանալու նպատակով կարող է դիմել համապատասխան տարածքային կառավարման պետական մարմնին:

          26.Շարժական գույքը համայնքի հատկացրած տարածք տեղափոխվելու դեպքում, շահագրգիռ անձը կարող է 6-ամսյա ժամկետում տեղափոխել իր գույքը:

  1. Շարժական գույքի հեռացման, տեղափոխման և պահման ընթացքումշարժական գույքին կամ դրանում գտնվող գույքին պատճառված վնասը, դրանց կորուստը  փոխհատուցման ենթակա չեն:

     28.Ներխուժումը կանխելուց կամ վերացնելուց անմիջապես հետո ոստիկանը կազմում է արձանագրություն, որում, մասնավորապես, պետք է նշվեն արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, արձանագրությունը կազմող անձի անունը և ազգանունը, նրա պաշտոնը, ոստիկանությանը դիմելու օրը և ժամը, դիմող անձի անունը, ազգանունը, հայրանունը (դիմողի անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, անշարժ գույքի տիրապետման տեսակը, երբ և ում կողմից է տրվել տիրապետման փաստը հաստատող փաստաթուղթը, անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, ներխուժումը կանխելու կամ վերացնելու ժամը և դրա իրականացման համար կիրառված միջոցները: Եթե շարժական գույքը հեռացվել է սույն հավելվածի 16-րդ կետով նախատեսված դիմումի հիման վրա, ապա արձանագրության մեջ նշվում են նաև  շարժական գույքը հեռացնելու համար հիմք հանդիսացած դիմումի պատճենը արձանագրությանը կցված լինելու վերաբերյալ հաստատումը, շարժական գույքի տեսակը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները, ինչպես նաև հասցեն որտեղ տեղափոխվել է շարժական գույքը:

  1. Արձանագրությունն ընթերցվում է դիմողի և ներխուժողի համար և նրանց պարզաբանվում արձանագրության մեջ մտցնելու ենթակա դիտողություններ անելու իրենց իրավունքը:
  2. Արձանագրությունն uտորագրում են այն կազմող ոստիկանը, դիմողը և անշարժ գույքի տարածք ներխուժողը: Այն դեպքում, երբ առանց օրինական հիմքերի անշարժ գույքի տարածք ներխուժողը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա դրա մասին արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                            

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 797-Ն որոշման

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ, ՇԵՆՔՈՒՄ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԳՏՆՎՈՂ ՈՒՐԻՇԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ,  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ և ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժման դեպքում` ֆիզիկական անձի ներխուժման վերացումը կատարվում է սույն կարգի 1-ին հավելվածով սահմանված կարգով:
  2. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը (այսուհետ նաև՝ շարժական գույք) հեռացնելու վերաբերյալ պահանջը շարժական գույքի վերջին հայտնի տիրապետողին (այսուհետ` շահագրգիռ անձ) ներկայացնում է շարժական գույքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը, իսկ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու  վերաբերյալ պահանջը ներկայացնում է նաև համապատասխան մարմնի կամ կազմակերպության ղեկավարը, որը օրինական հիմունքներով տիրապետում է պետական կամ համայնքային շենքին կամ շինությունը:
  3. Շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջի մեջ նշվում են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հասցեն, հեռացման ենթակա շարժական գույքի անհատականացնող տվյալներ, հողամասի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսանալու վերաբերյալ նշում, շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջը, շարժական գույքը հեռացնելու համար տրվող ժամկետը, զգուշացում այն մասին, որ շարժական գույքը կամավոր չհեռացնելու դեպքում այն կհեռացվի հարկադիր՝ սույն հավելվածով նախատեսված կարգով:  Շարժական գույքը հեռացնելու համար տրվող ժամկետը կարող է լինել ոչ ավելի, քան 30 և ոչ պակաս քան մեկ օր:
  4. Շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու նպատակով  համայքնի ղեկավարը իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են 10-օրյա ժամկետում տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: 
  5. Շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջը  համայնքի ղեկավարը ուղարկում է շահագրգիռ անձի հաշվառման և վերջին հայտնի բնակության վայրի (եթե այն հայտնի է)  կամ հաշվառման և աշխատավայրի հասցեով (եթե այն հայտնի է) պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Եթե որևէ շահագրգիռ անձ հայտնի չէ և հնարավոր չէ որևէ հասցեով ծանուցել, սույն կետում նշված իրավասու մարմինը՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է ծանուցումը:
  6. Շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջը ստանալուց կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելուց  հետո` պահանջի մեջ սահմանված ժամկետում շահագրգիռ անձը պարտավոր է հեռացնել շարժական գույքը:
  7. Շարժական գույքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը) ապահովում է այն վայրի տրամադրումը որտեղ կարող է տեղափոխվել շարժական գույքը: Այս պարագայում համայնքի ղեկավարը օժանդակության ստանալու նպատակով կարող է դիմել համապատասխան տարածքային կառավարման պետական մարմնին:

            

  1. Եթե շարժական գույքը չի հեռացվում կամավոր, ապա շարժական գույքի գտնվելու վայրի իրավասու մարմինն իրավունք ունի՝

                ա) քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան հեռացնել ուրիշի շարժական գույքը՝ կազմելով արձանագրություն, որի մեջ պետք է արտացոլվեն սույն կետի բ) ենթակետով նախատեսված ոստիկանությանն ուղղված դիմումի մեջ ներառվող տեղեկությունները ու այլ փաստաթղթերը և սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված արձանագրության մեջ ներառվող տեղեկությունները: Արձանագրությունը ստորագրվում է իրավասու մարմնի կողմից և դրա պատճենն ստորագրությամբ հանձնվում է շահագրգիռ անձին, իսկ դրա անհնարինության դեպքում բնակարանային շահագործման կազմակերպության ներկայացուցչին: Համայնքի ղեկավարը իրավունք չունի իրականացնել շարժական գույքի հեռացումը, եթե առկա են սույն կարգի 1-ին  հավելվածի 7-րդ կետով սահմանված հիմքերը

             բ) դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ Ոստիկանություն) խնդրելով իրականացնել շարժական գույքի հեռացումը՝ դիմումին կցելով  շարժական գույքը հեռացնելու  վերաբերյալ շահագրգիռ անձին ուղղված պահանջի պատճենը, նշված պահանջը շահագրգիռ անձին ուղարկելը հավաստող ապացույցները կամ հավաստումը, որ այն հրապարակվել է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ միաժամանակ ներկայացնելով հետադարձ ծանուցումը չստանալու կամ ծրարը հետ գալու փաստը հավաստող ապացույցը, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը շահագրգիռ անձի գույքային իրավունքներով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ապացույցը, հասցեն որտեղ պետք է տեղափոխվի շարժական գույքը, սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:

  1. Սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո մեկ շաբաթյա ժամկետում ստիկանությունը հեռացնում է շարժական գույքը, այդ թվում` հատուկ միջոցներ կիրառելով կամ ձեռնարկում է համապատասխան միջոցներ` պետական կամ համայնքային սեփականություն անշարժ գույքից ուրիշի շարժական գույքը հեռացնելու համար տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով կամ որոշում է կայացնում պահանջը մերժելու մասին, եթե իրավասու մարմնի դիմումը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված պահանջներին:
  2. 10. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու համար Ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տեխնիկական միջոցներ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տեխնիկական միջոցներ:

        11.Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից ուրիշի շարժական գույքը հեռացնելու համար տեխնիկական միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ պայամանգրի կնքման պահից կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տեխնիկական միջոցներ օգտագործելու համաձայնություն ստանալու պահից 30-օրյա ժամկետում ոստիկանությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից հեռացնում է ապօրինաբար այնտեղ գտնվող ուրիշի շարժական գույքը:

  1. 12.  Ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե սույն հավելվածի 8-րդ կետի բ ենթակետով նշված դիմումը ստանալուց հետո պարզում է, որ առկա են՝

     1) ներխուժում իրականացրած կամ իրականացնող կամ այդ տարածքում շարժական գույք տեղադրած անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ`

     2) անձը գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ շարժական գույքը տեղադրելու տվյալ անշարժ գույքի տարածքում  կամ`

    3) անշարժ գույքի օրինական տիրապետողի պահանջն օրենքով սահմանված կարգով կողմերի միջև կնքված և տվյալ պահին գործող քաղաքացիաիրավական կամ այլ պայմանագրից ծագող վեճ է, կամ

        4) անձն անշարժ գույքի տարածք մուտք է գործել կամ այնտեղ գտնվում է կամ այնտեղ տեղադրել է շարժական գույք` անշարժ գույքի օրինական տիրապետողի գրավոր համաձայնությամբ,

         Նշված դեպքերում ոստիկանը կազմում է արձանագրություն սույն կարգի 1-ին հավելվածի 7-ից-9-րդ կետերին համապատասխան՝ այնքանով, որքանով այդ կետերով սահմանաված նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են սույն կետով նախատեսված արձանագրության նկատմամբ:

  1. 13. Շարժական գույքի հեռացումը իրականացնելիս շարժական գույքին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:
  2. 14. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելուց հետո ոստիկանության համապատասխան ծառայողը կազմում է արձանագրություն որի մեջ պետք է նշվեն՝ արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, արձանագրությունը կազմող անձի անունը և ազգանունը, նրա պաշտոնը, շարժական գույքը հեռացնելու համար հիմք հանդիսացած դիմումի պատճենը արձանագրությանը կցված լինելու վերաբերյալ հաստատումը, շարժական գույքի տեսակը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները, ինչպես նաև հասցեն որտեղ տեղափոխվել է շարժական գույքը: Արձանագրությունն uտորագրում են այն կազմող ոստիկանը, համայքի ղեկավարը և շահագրգիռ անձը, եթե նա գտնվում դեպքի վայրում: Շահագրգիռ անձի արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ոստիկանը արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է ոստիկանի և համայնքի ղեկավարի ստորագրություններով:
  3. 15. Համապատասխան արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է շահագրգիռ անձին, իսկ դրա անհնարինության դեպքում բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, ինչպես նաև ոստիկանություն դիմած պաշտոնատար անձին: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության շարժական գույքն հեռացնելիս համապատասխան արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրանց ներկայացուցչին::

 

                                                  

 

 

 

 

Ձև

 

Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր

 

__________________________________________

(լիազորագիրը տալու ամսաթիվը, ամիսը (տառերով), տարեթիվը)

 

Ես` __________________________________________________ ,

_______________________________________________________

(լիազորողի` օրինական տիրապետողի անունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում

հայրության գրառման առկայության դեպքում), ազգանունը, անձնագրային տվյալները

(համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված)

 

լիազորում եմ ______________________________________________

 

_______________________________________________________

(ոստիկանության ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում

հայրության գրառման առկայության դեպքում), ազգանունը, վկայականի կամ անձնագրի տվյալները

(համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված)

 

կանխելու կամ վերացնելու առանց օրինական հիմքերի _____________________

 

____________հասցեում գտնվող անշարժ գույքի տարածք ներխուժումը (ֆիզիկական անձի, ֆիզիկական անձի և շարժական գույքի, շարժական գույքի ):

(անշարժ գույքի գտնվելու վայրը)

 

___________________________

(լիազորողի անունը, ազգանունը)

____________________

(ստորագրությունը)

 

___________________________

(ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը)

____________________

(ստորագրությունը)

 

  • Обсуждалось

    20.10.2020 - 05.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Градостроителство, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4939

Принт

Связанные документы / ссылки