ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1373-Ն որոշման հավելված N 2-ի 8-րդ կետի համաձայն` տվյալ հաշվետու (հարկային) տարվա ավարտին տվյալ հաշվետու (հարկային) տարում առաջացած և չմարված (չվճարված) կետանցված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե ջրօգտագործող հարկ վճարողների կողմից մինչև հաշվետու (հարկային) տարվա ավարտը, բայց ոչ ուշ՝ մինչև դեկտեմբերի 1-ը, կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը փակցվել է համապատասխան գյուղապետարանի՝ հանրության համար տեսանելի տեղում, որի վերաբերյալ այդ գյուղապետի հետ համատեղ կազմված ակտի մեկ օրինակը գտնվում է ջրօգտագործող հարկ վճարողների մոտ և առնվազն երկու անգամ` նոյեմբերի առաջին տասնօրյակում և դեկտեմբերի առաջին տասնօրյակում, կետանցված դեբիտորական պարտք ունեցող ֆիզիկական անձանց հանձնվել են գրավոր ծանուցագրեր, որոնց երկրորդ կեսը (կտրոնը) ֆիզիկական անձի կողմից՝ այն ստանալու վերաբերյալ նշմամբ և ստորագրությամբ, գտնվում է ջրօգտագործող հարկ վճարողների մոտ:
Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկ վճարող ջրօգտագործողների կողմից ֆիզիկական անձանց ոռոգման ջուր մատակարարվում է նաև քաղաքային համայնքներում։ Բացի այդ, որոշ դեպքերում ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ֆիզիկական անձանց գրավոր ծանուցագրերի հանձնման գործընթացը հնարավոր չի լինում իրականացնել՝ կապված ծանուցագրերի հանձնման ժամանակահատվածում ֆիզիկական անձանց բացակայության, ինչպես նաև ջրօգտագործող հարկ վճարողների համապատասխան ռեսուրսների բացակայության հետ։ Մասնավորապես՝ ջրօգտագործող հարկ վճարողների գործունեությունը կրում է սեզոնային բնույթ և ոռոգման ջրի մատակարարմամբ զբաղվող աշխատակիցները հիմնականում ընդունվում են աշխատանքի ոռոգման սեզոնի ընթացքում։ Հետևաբար, որոշմամբ նշված ծանուցագրերի ներկայացման ժամանակահատվածում ջրօգտագործող հարկ վճարողների մոտ հիմնականում աշխատում են միայն վարչական մասի աշխատակիցները, որոնց ռեսուրսները չեն բավականացնում ծանուցագրերի ներկայացման գործընթացը կազմակերպելու համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ կետանցված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի՝ շահութահարկ վճարող ջրօգտագործողների կողմից կետանցված դեբիտորական պարտք ունեցող ֆիզիկական անձանց ցուցակները կամ ցուցակների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում:
Միաժամանակ, առաջարկվում է կետանցված դեբիտորական պարտքերի վերաբերյալ ֆիզիկական անձանց տեղեկացնել նաև իրենց էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան ծանուցում ուղարկելու միջոցով, եթե շահութահարկ վճարող ջրօգտագործողների և ֆիզիկական անձանց միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման պայմանագրերում նշված է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի շահութահարկ վճարող ջրօգտագործողների կողմից առանց գործնական խոչընդոտների և առավել արդիական միջոցների կիրառմամբ իրականացնել ֆիզիկական անձանց դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման նպատակով ծանուցումների տրամադրման գործընթացը:
-
Обсуждалось
19.10.2020 - 03.11.2020
-
Тип
Pешение
-
Область
Водное хозяйство
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 8490
Принт