В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- ---------------- 2020 թվականի N ------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի ««Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1275-Ն որոշումը շարադրելնոր խմբագրությամբ.
«4 օգոստոսի 2005 թվականի N 1275-Ն
«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 26421007297) վերանվանել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ
1) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝
ա. Հայաստանի Հանրապետությունում սերմերի և տնկանյութի հավաստագրման իրականացումը,
բ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի օրգանական պետական հավաստագրման իրականացնումը,
գ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության գնահատման հետագծելիության գործարկումը,
դ.Հայաստանի Հանրապետությունում սորտափորձարկումների իրականացումը,
3. Թույլատրել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) մշակաբույսերի նոր սորտերի տարբերակիչ առանձնահատկության, կայունության, միատարրության և տնտեսական օգտակարության փորձարկումների և փորձաքննության իրականացումը,
2) բնագավառի վերաբերյալ մեթոդական և գիտահետազոտական ուսումնասիրությունների կատարումը,
3) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի և տնկարանների սորտային նույնականացման աշխատանքների կատարումը,
4) բույսերի սերմերի և տնկանյութերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները,
5) գյուղատնտեսական օրգանական արտադրանքի, սերմերի և տնկանյութի հավաստագրման ծառայությունների մատուցումը,
6) գյուղատնտեսության արտադրության հետագծելիության բացահայտմանն ուղղված լաբորատոր հետազոտությունների իրականացումը,
7) վերապատրաստման, ուսուցման և խորհրդատվական աշխատանքների իրականացումը, ապրոբատորների արտոնագրերի տրամադրումը,
8) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի և տնկանյութի վաճառքը,
9) գյուղատնտեսական հավաստագրման, սերմնանյութ, տնկանյութի արտադրության շրջանակներում օրենքով չարգելված այլ աշխատանքների իրականացումը,
10) տնտեսվարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի ապրոբացիա, սորտային նույնականացման աշխատանքների կատարումը,
11) տնտեսվարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանասավորմամբ, բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները,
12) կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:
4. Թույլատրել կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
5. «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) հաստատել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,
2) ապահովել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը։ Գրանցման հետ կապված ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքների պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրերի փոփոխությունների նոտարական վավերացման և ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
17.10.2020 - 03.11.2020
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 8276
Принт