Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԵՎ ՎԱՐՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ» N19 որոշման 3-րդ կետի պահանջից, ինչի համաձայն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունները պետք է ապահովեն Միության քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ազգային մասերի ձեւավորումը, ինչպես նաև «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորություններից և ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 29-ի «ՄԱԿ-ի` 1998 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված Ռոտերդամի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 1508-Ն որոշումից։

   Քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշմամբ ամրագրված «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագծի մշակմամբ, քանի որ օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումները, այդ թվում՝ քիմիական նյութերի և խառնուրդների գրանցման մասով, պետք է համահունչ լինեն Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի պահանջներին, իսկ քիմիական նյութերի և խառնուրդների գրանցման համակարգը պետք է լինի միասնական բոլոր ԵԱՏՄ անդամ պետությունների համար։

   Հարկ է նշել, որ «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագծի մշակումը նախատեսված է նաև մի շարք այլ իրավական ակտերով, որոնց թվում են՝ ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N49-7` «Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» և N49-8՝ «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրա­պետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումները, Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը հաստատելու մասին» N 1265-Լ որոշումը, Վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշումը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

   Ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ» N19 որոշման 3-րդ կետի և քիմիական նյութերի կարգավորման նպատակով՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչել շրջակա միջավայրի նախարարությունը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

  «Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունումը կնպաստի քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ստեղծմանը, քիմիական նյութերի և խառնուրդների պետական կարգավորման կատարելագործմանը և դրանց գործածության անվտանգության ապահովմանը։         

  • Обсуждалось

    16.10.2020 - 05.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5177

Принт