Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն  մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:

 

  • Обсуждалось

    16.10.2020 - 02.11.2020

  • Тип

    Приказ решение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 18753

Принт

Предложения

Արսեն Իգիթյան

23.10.2020

Համաձայն ներկայացված նախագծի, արգելք է սահմանվում թուրքական ծագման ապրանքատեսակների ներմուծման վրա։ Որքանով ինձ հայտնի է, համաձայն մաքսային օրենսդրության, ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքը ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման։ Սակայն ժամանակակից աշխարհում «թուրքական ծագման» եզրույթը հստակ չէ, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ բազմաթիվ ոչ թուրքական ապրանքատեսակների ներմուծման արգելքի, որը խիստ անցանկալի Է, հաշվի առնելով, որ հայաստանի շուկան առանց այդ էլ հագեցած չէ ապրանքների բավարար տեսականիով։ Սկսած 1980-ականների վերջից, համաշխարհային տնտեսության ազատականացման, ապակարգավորման և գլոբալիզացիյի պրոցեսները հանգեցրել են նրան, որ համաշխարհային արդյունաբերությունը ենթարկվել է հորիզոնական հիերարխիկ վերակառուցման։ Գլոբալ մատակարարման շղթաները (global value chains) և աութսորսինգը այն հիմնական կոնցեպտներն են, որոնց ենթարկվում է համաշխարհային արդյունաբերության տրամաբանությունը վերջին 30 տարվա ընթացքում։ Պարզ լեզվով ասած՝ սա նշանակում է, որ որևէ ապրանքատեսակի արտադրող ընկերությունը և արտադրության վայրը կարող են իրար հետ չհամընկնել։ Ավելին՝ միևնույն ապրանքի տարբեր մասերը կարող են արտադրված լինել տարբեր երկրներում, ինչպես նաև միևնույն արտադրող ընկերության տարբեր ապրանքները՝ տարբեր երկրներում։ Առավել ցայտուն գլոբալ մատակարարման շղթաների և աութսորսինգի տրամաբանությունը երևում է, օրինակ, այսպես կոչված «արագ նորաձևության» (fast fashion) ապրանքատեսակներ արտադրող ընկերությունների դեպքում։ Սրանք մեծ մասամբ Եվրոպական ու ամերիկյան ընկերություններ են (ZARA, Mango, ADIDAS, Celio, LaCoste, Stradivarius, Bershka, Gap, Ralph Loren, Nike), որոնք տարվա ամեն եղանակին արտադրում են բոլոր տեսակի հագուստների լայն տեսականի՝ ներքնազգեստից մինչև կոշիկ ու պայուսակ, և այդ տեսականին ներմուծվում է աշխարհով սփռված իրենց բոլոր ֆիրմային խանութները միաժամանակ։ Թեև այս ընկերությունները Թուրքիայի հետ կապ չունեն, այլ մեծամասամբ իսպանական, գերմանական կամ ֆրանսիական են, արտադրանքն ինքը արտադրվում է տասնյակ տարբեր երկրներում տեղակայված գործարաններում։ Օրինակ, ZARA ընկերության արտադրված հագուստի հերթական խմբաքանակի մեջ, հագուստի մի մասը կարող արտադրված լինել Հնդկաստանում, մի մասը՝ Բանգլադեշում, մի մասը՝ Պակիստանում, մի մասը՝ Չինաստանում, մի մասը՝ Վիետնամում, իսկ մի մասը՝ Թուրքիայում։ Հաշվի առնելով վերոնշյալը, հստակ չէ, թե ինչպես է ազդելու այսպիսի արտադրանքների խմբաքանակների վրա ներկայացված կառավարության որոշումը, և ինչպիսի մեթոդներով է որոշվելու ապրանքի ծագման երկիրը։ Ուստի առաջարկվում է Նախագիծը խմբագրել այնպես, որ այն արտացոլի ժամանակակից աշխարհի արդյունաբերության մեջ օգտագործվող գլոբալ մատակարարման շղթաների և աութսորսինգի տրամաբանությունը։ Բացի այդ հարկավոր է երաշխավորել, որպեսզի սույն Որոշման պատճառով չարգելվեն ոչ-թուրքական արտադրողների ապրանքատեսակները, կամ միևնույն արտադրողի հանդեպ չկիրառվի խտրական արգելք տեսականու մի մասի նկատմամբ։ Գլոբալ արդյունաբերական ու կորպորատիվ որոշումների համար մեղավոր չեն սպառողները։

Արսեն Իգիթյան

19.10.2020

Օրենսդրական նախագծի հարգելի հեղինակներ, Միանգամայն հասկանալով ստեղծված հանգամանքներում Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի նախաձեռնությունը, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը սևեռել հետևյալ հարցի վրա։ Ինչպես գիտեք, գոյություն ունեն Թուրքիայի հետ առնչություն չունեցող տարբեր միջազգային կորպորացիաներ, որոնք արտադրում են տարատեսակ գլոբալ ճանաչում ունեցող ապրանքներ։ Դրանք այսպես կոչված «գլոբալ բրենդեր»-ն են։ Այդպիսի ապրանքները վաճառվում են մոլորակի բոլոր երկրներում, այդ ապրանքներն ունեն իրենց եզակի յուրահատկությունները, և կոնկրետ այդ ապրանքանիշերը նախընտրում են բոլոր երկրներում ապրող սպառողներ։ Այդ իմաստով, այդպիսի ապրանքատեսակներն անփոխարինելի են՝ թե՛ բրենդային ճանաչելիության, թե՛ որակի, թե՛ սպառողի սովորությունների, թե՛ դրանց առօրյա նշանակության, թե՛ մշակույթի, և թե՛ սպառողների ընտրության իրավունքի տեսանկյուններից։ Կապված այսօր գոյություն ունեցող գլոբալ արտադրական ու մատակարարման շղթաների յուրահատկության հետ, այսպիսի գլոբալ բրենդային ապրանքատեսակներն արտադրվում են տասնյակ տարբեր երկրների տարածքներում կառուցված գործարաններում։ Ուստի, կախված սպառման շուկայի աշխարհագրական դիրքից և այլ պատճառներից, տարբեր տարածաշրջաններում վաճառվող գլոբալ բրենդային ապրանքատեսակները կարող են արտադրված լինել տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում, անկախ այն հանգամանքից, որ արտադրող ընկերությունը Թուրքիայի հետ առնչություն չունի։ Որպես օրինակ կարելի է նշել ամերիկյան Procter&Gamble, PepsiCօ և Colgate-Palmolive ընկերությունները, որոնք ոչ մի առնչություն չունեն Թուրքիայի հետ, սակայն իրենց արտադրական շղթաները կարող են տեղակայված լինել, ի թիվս այլ տասնյակ երկրների, նաև Թուրքիայի տարածքում։ Այս հանգամանքի պատճառով, մասնավորապես մեր տարածաշրջանում, նշված կորպորացիաների կողմից արտադրվող որոշակի ապրանքատեսակներ, ինչպիսիք են, օրինակ՝ Ariel և Tide լվացքի փոշիները, Palmolive օճառը, Colgate ատամի մածուկը, Head&Shoulders շամպունը, Pampers տակդիրները, Doritos և Pringles մակնիշի չիպսերը և այլն, հնարավոր է արտադրված լինեն Թուրքիայի տարածքում։ Այսպիսով, նշված բրենդերի արտադրողները հանդիսանում են ամերիկյան կամ միջազգային կորպորացիաներ, արտադրում են բոլորին հայտնի և աշխարհի բոլոր երկրներում վաճառվող կոնկրետ ապրանքատեսակներ, որոնք անփոխարինելի են։ Այս նույն ապրանքատեսակները, բացի Թուրքիայից, արտադրվում են նաև այլ երկրներում տեղակայված գործարաններում։ Որպեսզի քննարկվելիք օրինագիծը չհանգեցնի առօրյա կյանքում ակտիվ օգտագործվող և անփոխարինելի որոշ ապրանքների շուկայից անհայտացման, անհրաժեշտ եմ համարում, որպեսզի օրինագծով որոշակի մեխանիզմ ապահովվի, վերը նշված ապրանքները սպառողներին հասանելի պահելու համար։ Օրինակ, գոնե հիմնական սուպերմարկետների մատակարարների համար հարկավոր է ստեղծել պարտավորություն՝ վերը նշված տրամաբանության մեջ տեղավորվող, բայց Թուրքիայի տարածքում արտադրված գլոբալ բրենդային ապրանքատեսակները նույնությամբ փոխարինել այլ երկրների գործարաններում արտադրվածներով։ Կամ կարելի է սահմանել, որ «թուրքական ծագման ապրանքներ» համարվեն միայն թուրքական ընկերությունների կողմից արտադրված ապրանքները, այլ ոչ թե Թուրքիայի տարածքում տեղակայված միիազգային ընկերությունների գործարանների ապրանքները։ Այդպիսի մեխանիզմ չապահովելու դեպքում, նախատեսվող օրենքը էլ ավելի կաղճատի Հայաստանի շուկայի բազմազանությունը, բացասաբար կանդրադառնա սպառողների իրավունքների վրա, կհանգեցնի սպառողական ճգնաժամի ու Հայաստանի սպառողին կզրկի միջազգային շուկայում հայտնի ապրանքներից։ Պետք է նշել նաև, որ 2013 թվականին ԵԱՏՄ անդամ դառնալուց ի վեր արդեն իսկ բավական չափով պակասել է Հայաստանի ապրանքաշրջանառության աշխարհագրության բազմազանությունը։ Երրորդ երկրներից (ԵԱՏՄ-ից) ներմուծված ապրանքատեսակներն այսօր բավական ցածր տեսակարար կշիռ են զբաղեցնում (մասնավորապես սուպերմարկետային ցանցերում և առօրյա սպառման շուկայում), և այդպիսիք շատ դեպքերում ներկրվում են հենց գլոբալ բրենդերի առկայությունը շուկայում պահպանելու համար։

Ani Karapetyan

18.10.2020

Պատվի և ինքնասիրության հարց է այլևս որևէ փուշ Թուրքիայից ներկրելը, ամեն անգամ պետք է հիշել թե որչափ ենք հարստացրել և իչքան ժամանակակից զենք են գնել մեր երեխեքի ու երկրի դեմ գործածելու, պետք է սկսել սեփական արտադրույուններ ամեն ոլորտներում թե աշխատատեղերի հարց կլուծենք և թե մեր երկիրը կզարգացնենք

Узнать больше