Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
0 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի
N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՌԴ կողմից ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար կարճաժամկետ ուսումնառության նպատակով արտոնյալ պայմաններով լրացուցիչ ընդունելության տեղեր հատկացնելու հանգամանքով, որոնց շրջանակներում սակայն ռուսական կողմը չի իրականացնում ուսումնառության գործուղվածներին իր միջոցների հաշվին դրամական բավարարման հատկացում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման 1-ին հավելվածի 14.2 և 14.3 կետերի համաձայն ՌԴ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների համար հավելումների չափերը հաշվարկվել են այն հիմքով, որ ընդունող կողմն անվճար հիմունքներով կազմակերպում է ընդունելությունը և ուսումնառություն անցնող ԶՈՒ զինծառայողներին իր միջոցների հաշվին հաշվարկում է դրամական ապահովություն՝ 210 000 դրամին համարժեք ազգային արժույթի չափով, որը համապատասխանում է իր զինծառայողների համար սահմանված չափին: 2020/2021 ուսումնական տարվանից սկսած ՌԴ կողմից ԶՈՒ զինծառայողների համար հատկացվել են ընդունելության արտոնյալ պայմաններով լրացուցիչ տեղեր, որոնցում սակայն նախատեսված չէ համապատասխան չափով դրամական բավարարման հաշվարկումը: Փաստացի ստացվել է իրավիճակ, երբ նույն կարգավիճակ ունեցող զինծառայողներն ամսական կտրվածքով ստանալու են տարբեր չափերի բավարարում, միաժամանակ առանց ընդունող կողմից ֆինանսավորման տեղերի հաշվին ընդունված զինծառայողների համար միայն ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման 1-ին հավելվածի 14.2 և 14.3 կետերով սահմանված հավելումները բավարար չեն նրանց սոցիալ-կենցաղային հարցերը պատշաճ լուծելու համար, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել համապատասխան հավելումների հաշվարկման միևնույն չափերը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՌԴ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների կեցության արժանապատիվ պայմանների ապահովմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում են ՌԴ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ այն զինծառայողների հավելումների չափերը, ովքեր համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվել են արտոնյալ պայմաններով՝ առանց ընդունող կողմի միջոցների հաշվին լրացուցիչ ֆինանսավորման:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՌԴ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների համար ապահովել կեցության և սոցիալ-կենցաղային արժանապատիվ պայմաններ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի
N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի
N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի
N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Հազ. դրամ
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (2020թ.) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
2021թ. |
2022թ. |
2023թ. |
|||
Ըստ 2020թ. պետական բյուջեի
|
Փոփոխությունը 2020թ. պետական բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020թ.) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020թ.) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020թ.) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
- |
- |
- |
- |
- |
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
33932.4 |
+19530.0 |
48300.0 |
48300.0 |
48300.0 |
2.1. պետական բյուջեի ծախսեր |
33932.4 |
+19530.0 |
48300.0 |
48300.0 |
48300.0 |
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
- |
- |
- |
- |
- |
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է արտոնյալ պայմաններով կարճաժամկետ ուսումնառության գործուղվող ԶՈՒ զինծառայողների մասով ծախսերի ավելացում 2021թ-ից սկսած տարեկան 48300.0 հազ. դրամի չափով` միջին տարեկան ցուցանիշի` 230 մարդ/ամսի համար, հավելումների ամսական միջինը 210000 դրամի չափով ավելացում, հետևյալ հաշվարկով` 200 մարդ/ամիս x 210000 (301216-91216) դրամ=42.000.000 դրամ: 30 մարդ/ամիս x 210000 (292973-82973) դրամ = 6.300.000 դրամ:
|
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
- |
-
Обсуждалось
13.10.2020 - 28.10.2020
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 5434
Принт