ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կատարման անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Կարգավորման բնույթը ՀՀ հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված անշարժ գույքի հարկման բազայի որոշման նպատակով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքների արդյունքում ձևավորված հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի հարկման բազաների ձևավորումն է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներին uեփականության կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի մշտական օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակների ձևավորումն է:
- Ակնկալվող արդյունքը․
Իրավական ակտի ընդունմամբ կձևավորվեն Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի 2021 թվականի հարկման բազաները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկ վճարողներին uեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները, որը հնարավորություն կտա հաշվարկելու և գանձելու 2021 թվականի անշարժ գույքի հարկը համայնքային բյուջեներ ներգրավելու համար:
Իրավական ակտի ընդունմամբ կհաստատվեն պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողերի օտարման (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով սահմանված դեպքերում կադաստրային արժեքները։