Добавить в избранное

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   Նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեությանն առնչվող հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքներին, ներառյալ տարածական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը, տարածմանը և տրամադրմանը վերաբերող հարցերը:

   Նախագծով սահմանվել են տարածական տվյալների և ենթակառուցվածքների, բազային և թեմատիկ տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները, աշխարհագրական տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԱՏՀ), գեոպորտալի, տարածական (ՏՏԵ) և ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների (այսուհետ՝ ԱՏՏԵ) վերաբերյալ կարգավորումները: Սահմանվել է նաև, որ նախագծային փաստաթղթերը հաստատվում են միայն Կադաստրի կոմիտեի համաձայնությամբ։ Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտների համաձայն՝ Կոմիտեն տրամադրում է տեղագրական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ:

   Նախագիծը կարգավորում է տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, վարման և փոխգործելիության ապահովման, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծման, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովման հարցերը, ինչպես նաև տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովումը ազգային գեոպորտալի միջոցով:

   Նախատեսվել են նաև քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման և կառավարման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստմանը, տարածական տվյալների օգտագործման և փոխանակման քաղաքականության մշակմանն առնչվող խնդիրները:

  1. Առկա իրավիճակը

   Առկա խնդիրներից մեկն այն է, որ «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) չի նախատեսում տարածական տվյալների և տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ:

Վերջիններս կնպաստեն կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը, Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը, տվյալների լրիվության, հավաստիության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի և աշխատատարության կրճատմանը։

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, գեոդեզիայի, քարտեզագրության և ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում հաստատել գեոդեզիական և քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման և սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցության կարգը։

   Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվելու պատշաճ իրականացնելու վերը նշված գործողությունները:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմնի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետի, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի N 1028 որոշման պահանջներ:

  

 

 

 

 

  • Обсуждалось

    12.10.2020 - 27.10.2020

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7430

Принт