Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
17 - За
-
42 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարգարիտա Ղազարյան 11.10.2020 11:12:17 | Խնդրում եմ այս տարի ևս կիրառել անցած տարվա քննության ձևը,որ կարողանանք միայն մեկ քննությունով ընդունվել։Մեր կրթության մակարդակն էլ է համավարակային վիճակից տուժել,և մենք բոլորս արդեն պատրաստվում էինք միայն մեկ քննության։Ձեր այս նախագծի դեպքում շատ դժվարությունների առաջ ենք կանգնելու։ Խնդրում եմ վերանայել այս հարցը։Հարցը մեր ապագային է վերաբերում։ | Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվեց մրցութային մեկ քննություն, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը: Այսպիսով 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար մրցութային մեկ քննություն սահմանելու պատճառը հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար դասերի կազմակերպումը չէր, քանի որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված չէր, բացի այդ բոլոր աշակերտներն ապահովված են դասագրքերով, իսկ համաձայն «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան: 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն էին հայտնում առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները և դիմորդների համար ավելի նախընտրելի էր մրցույթին մասնակցել երկու /երեք/ առարկայի գումարային գնահատականով: Միաժամանակ նշենք, որ հիշյալ քննությունները անցկացվելու են 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին և քննությունների ցանկը կարող է ըստ անհրաժեշտության վերանայվել «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում` հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված: | |
2 | Աննա Զալինյան 11.10.2020 23:11:24 | 2020-2021 ուս. տարվա շրջանավարտների համար ապահովված չեն հավասար պայմաններ. օրինակ որոշ դպրոցներ աշխատում է վեցօրյա լիարժեք ռեժիմով, որոշները եռօրյա, կան դպրոցներ որտեղ կապված covid19 հաստատված դեպքերի հետ 14 օրով անցնում են հեռավար կրթության։ Որոշ ուսուցիչներ ռիսկային խմբում գտնվելու պատճառով իրականացնում են մշտական հեռավար դասընթաց։ Իմ կարծիքով ապահովված չեն հավասար պայմաններ 12-րդ դասարանի աշակերտների կրթության համար։ Առաջարկ. առաջարկում եմ ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես դիմորդներին հնարավորություն տալ մեկ քննությամբ բուհ ընդունվել։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
3 | Եվա Պետրոսյան 14.10.2020 09:43:02 | Շատ ավելի լավ կլիներ, որ այս տարի ևս աշակերտները կարողանային 1 քննությամբ ընդունվել։ Ելնելով այն հանգամանքից, որ այս օրերին երեխաները դպրոց են հաճախում ընդմենը 3 օր ( որոշները' 6)։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
4 | Անանուն Անազգանուն 14.10.2020 13:15:24 | 1 | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
5 | Անանուն Անազգանուն 14.10.2020 13:20:50 | Ես կողմ եմ մեկ քննությանը, որովհետև կախված ներկա իրավիճակից՝ հակահամաճարակային և պատերազմական,մեր կրթությունը բավականին տուժել է և այս ժամանակահատվածում հազիվ կարողանանք պատրաստվել մեկ քննությանը։ և նշեմ որ վարակվածների թիվնել մեծ թափ է հավաքում և երկու քննություն մեծ խթան կհանիսանա նոր աճի։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
6 | Անանուն Անազգանուն 25.10.2020 00:13:28 | Որպես 2021/2022 թվականի դիմորդ, վստահեցնում եմ ձեզ, որ նման խառն իրավիճակում շատ բարդ է կենտրոնանալ դասերին և քննություններին պատրաստվելու վրա, հետևաբար (ինձ իրավունք վերապահելով խոսելու նաև ընկերներիս անունից) կցանկանայի առաջարկել, որ այս տարի ևս դիմորդները հանձնեն մեկ քննություն։ Այսպիսով մենք՝ դիմորդներս կկարողանանք մասնակցել նաև թիկունքում անցկացվող տարատեսակ միջոցառունմերի, օգնելով ոչ միայն մեզ, այլև մեր բանակին, որը համառ մարտեր է մղում թշնամու հետ <<շպրտման>> և մեր գոյության պահպանման համար։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
7 | Մարինե Մքոյան 15.10.2020 14:05:18 | Իրականում, համավարակային վիճակից ավելի շատ տուժել ենք մենք, քան նախորդ տարվա շրջանավարտները։ Եթե 2019֊2020 ուս. տարվա շրջանավարտների դասերը թերի են անցկացվել վերջին մի քանի ամիսը,մեր մոտ այն թերի է մինչև այսօր։ Առաջարկում եմ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես դիմորդներին հնարավորություն տալ մեկ քննությամբ բուհ ընդունվել։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
8 | Մարիա Իսրայելյան 16.10.2020 14:20:53 | Ես շատ եմ ցանկանում այս տարի ևս մեկ քննությամբ անցկացվեն միասնական քննությունները։Վիրուսի և պատերազմական այս խառնակ ժամանակաշրջանում շատ սխալ կլինի 2 կամ 3 քննություն տալը։Բացի այդ շատ ծնողներ հնարավորություն չունեն իրենց երեխաներին 3 քննության տան պարապելու։Վիրուսի պատճառով մեր կրթությունը շատ է տուժել։Խնդրում եմ Ձեզ թող այս տարի էլ մեկ քննությամբ անցկացվեն քննությունները։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
9 | Մարիա Իսրայելյան 16.10.2020 14:26:00 | Ռազմական և արտակարգ դրության պայմաններում ոչ մեկս էլ չենք կարողանում կենտրոնանալ մեր պարապունքների վրա։Խնդրում եմ լսեք մեզ՝ ապագա դիմորդներիս և թող այս տարի էլ մեկ քննությամբ անցկացվեն միասնական քննությունները։Եթե 2020֊ի դիմորդները մեկ քննություն տվեցին այն դեպքում ,երբ վարակը այսքան տարածված չէր,ապա մեզ էլ պետք է զիջեք ,որովհետև մենք այժմ և՛ պատերազմական վիճակի մեջ ենք,և՛ վիրուսն ավելի է գլուխ բարձրացել։ Խնդրում եմ մեկ քմնությամբ թող անցկացվեն 2020֊21 ուսումնական տարվա միասնական քննությունները։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
10 | Ռոզա Մոսինյան 17.10.2020 19:19:04 | Կարծում եմ ՝այս տարի ևս դիմորդներին մեկ քննությամբ ընդունվելու հնարավորություն տալը ավելի հպատակահարմար է: | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը | |
11 | Լիանա Զաքոյան 21.10.2020 12:09:04 | Քանի որ ես և ինձ նման շատ դիմորդներ ովքեր ապրում են ՀՀ սահմանամերձ քաղաքներում ու գյուղերում ներկա պահին իրոք իվիճակի չեն կենտրոնանալ մեր դասերի վրա,եթե համավարակի նվազման հետևանքով բացվեն ՀՀ դպրոցները միևնույն է ռազմական դրության պայմաներում մենք նորից հեռավար ենք դասերին մասնակցելու ուստի ձեզ խնդրում ենք այս տարի ևս դիմորդներն հանձնեն 1 քննություն(նախագծին պատահմամբ եմ կողմ քվեարկել իրականում դեմ եմ) | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
12 | Անետա Ալեքսանյան 21.10.2020 20:21:06 | Ես պարապում եմ 3 առարկա կրկնուսույցի մոտ։Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նպատակահարմար եմ գտնում պարապմունքներին հատկացրած գումարն ուղարկել համահայկական հիմնադրամին։Իսկ պարապմունքների ընթացքում ժամանակ վատնելու փոխարեն՝զբաղվել կամավորական աշխատանքով։Հաշվի առնելով այն փաստը,որ պարապմունքների վրա կենտրոնանալը նման պայմաններում անհնար է։Առաջարկում եմ ընդունելությունը լինի մեկ առարկայով։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
13 | Ամալյա Տիգրանյան 22.10.2020 13:17:43 | Ես չեմ ցանկանում , որ այս տարի ևս մեկ քննությամբ ընդունելությունը կատարվի։ Քանի , որ ես պատրաստվում եմ ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիա, և այն բաժինը , որը ես ընտրել եմ ունի սահմանափակ անվճար տեղեր(1-2)։ Ու եթե ես 3 քննության փոխարեն 1-ը հանձնեմ ։ Հավանականությունը քիչ կլինի, որ սովորեմ անվճար համակարգում։ Ուստի խնդրում եմ , որ եթե հնարավորություն չլինի հանձնել 3 քննություն , ապա գոնե թող լինի 2-ը։ | Համաձայն նախագծի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմորդները ընդունելության համար հանձնելու են 3 քննություն: | |
14 | Ruzanna Petrosyan 22.10.2020 17:24:42 | Ես՝ որպես ծնող,վստահեցնում եմ,որ ներկայիս իրավիճակում շատ դժվար է երեխայի՝ 3 առարկա պարապելն ապահովելը։Կապված համաճարակային և պատերազմական դրության հետ՝ շատ ծնողներ տուժվել են ֆինանսապես,իսկ աշակերտները՝ հոգեպես.այս ամենը մեծապես ազդել է կրթության որակի վրա։Առաջարկում եմ՝ այս տարի ևս ընդունելությունն անցկացնել 1 քննությամբ։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
15 | Մարի 22.10.2020 18:41:26 | Որպես 2021/2022 թվականի դիմորդ, վստահեցնում եմ ձեզ, որ նման խառն իրավիճակում շատ բարդ է կենտրոնանալ դասերին և քննություններին պատրաստվելու վրա, հետևաբար (ինձ իրավունք վերապահելով խոսելու նաև ընկերներիս անունից) կցանկանայի առաջարկել, որ այս տարի ևս դիմորդները հանձնեն մեկ քննություն։ Այսպիսով մենք՝ դիմորդներս կկարողանանք մասնակցել նաև թիկունքում անցկացվող տարատեսակ միջոցառունմերի, օգնելով ոչ միայն մեզ, այլև մեր բանակին, որը համառ մարտեր է մղում թշնամու հետ <<շպրտման>> և մեր գոյության պահպանման համար։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: | |
16 | Ալինա Սարգսյան 25.10.2020 16:37:54 | Բարև Ձեզ, պարո՛ն Հարությունյան։ Ելնելով այս դժվարին իրավիճակից, ռազմական դրությունից, կորոնավիրուսային համավարակի բարձր ցուցանիշներից, ֆինանսական սուղ պայմաններից, բոլորիս ընկճված տրամադրությունից, բոլոր ընտանիքներում լինելով զինվորներ, կամավորականներ, ինչպես նաև լինելով զինվորի քույր, խնդրում եմ՝ այս տարի ևս ընդառաջել դիմորդներիս՝ մեկ քննությունով ընդունվելու, իսկ դիզայնի ֆակուլտետում՝ երեք քննությունից մեկ կամ երկու ընտրովի քննությունով ընդունվելու բուհ, քանի որ լինելով «գծագրություն» առարկային անծանոթ՝ դպրոցներում չուսումնասիրելու պատճառով, հնարավոր չէ պարապել հեռավար պայմաններում։ Հուսով եմ խնդրանքիս կտաք դրական լուծում։ Հարգանքներով՝ Չարենցավանից ապագա ուսանողուհի։ | Տես՝ Մարգարիտա Ղազարյան օգտատիրոջ առաջարկին տված պատասխանը: Ինչ վերաբերում է «Դիզայն» մասնագիտությանը՝ համաձայն նախագծի դիմորդները ընդունելության համար հանձնելու են 2 քննություն: |