ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2020 թվականի N -Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2
ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված է կառուցել Երևան քաղաքի Իսակով պողոտա-Արշակույնաց պողոտա ճանապարհահատվածը: Ճանապարհահատվածի կառուցումը կբարելավի ներկայումս առկա խնդիրները, որոնք են՝
1) առկա ճանապարհային ցանցը և մեքենաների քանակը կտրուկ նվազեցնում են Երևան քաղաքում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության մակարդակը:
2) մեծ են խցանումների քանակը և տևողությունը.
3) խցանումները հանգեցնում են շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.
4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված այս ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի Երևան քաղաքի կենտրոնը՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:
- Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքների սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել` առանց տվյալ ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, իսկ նախքան տվյալ ճանապարհահատվածում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը անհրաժեշտ է կատարել գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրում՝ սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):
- Գույքի և հողատարածքների օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:
- Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և հողատարածքների ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.
2) գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրումը իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
3) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2021 թվականի օգոստոսի 15-ն է.
4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝
ա. գույքի և հողատարածքների ներքին և արտաքին չափագրումը,
բ. գույքերի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
05.10.2020 - 21.10.2020
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство, Транспорт, Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 5765
Принт