«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի N 436 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
-
3 - За
-
0 - Против
ՌԱԶՄԱԿԱՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2020 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի
N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) հավելվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կարգի իմաստով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձում է հանդիսանում օրենքով սահմանված պետական մարմինների և (կամ) նրանց ենթակա մարմինների դեմ ներկայացված հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա գումարների բռնագանձումը:».
2) հավելվածի 4-րդ կետում «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «օրենքով սահմանված պետական մարմինների և (կամ) նրանց ենթակա մարմինների» բառերով.
3) հավելվածի 5-րդ կետի «զ» ենթակետում «պետական հիմնարկի» բառերը փոխարինել «պետական մարմնի կամ նրա ենթակա մարմնի» բառերով.
4) հավելվածի 6-րդ կետում «ուղղակիորեն» բառից հետո լրացնել «կամ այլ պետական մարմնի» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
02.10.2020 - 17.10.2020
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Финансовая
-
Министерство
Министерство обороны
Просмотры 6378
Принт