Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագիծը մշակվել է ի կատարումն Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետի և միաժամանակ նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի կիրարկումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխությամբ ՀՀ քաղաքացու համար, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններից հանվել է օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած չլինելու պահանջը այն դեպքում, երբ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։

Բացի այդ, նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ նպաստի գումարը բանկին փոխանցելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում այն չստանալու հիմքով ՀՀ պետական բյուջե վերադառցնելուց դեպքում այն վճարվում է, եթե ծնողը կրկին դիմում է նպաստի գումարը ՀՀ պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում:

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետով սահմանված է, որ կվերացվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, կթեթևանա շահառուների վարչական բեռը։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Նախագծով նախատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել ծնողի դիմումի հիամն վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ.

  1. նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացուն,
  • նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդյան վկայականը տրվել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից,
  1. օրենսդրությամբ պահանջվող դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել դատական ակտեր, խնամակալության վերաբերյալ փաստաթղթեր, զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք և այլն։

Նպաստ նշանակելու համար պահանջվող տեղեկատվությունը Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից համապատասխան ծրագրային համակարգի ներդմամբ ստանալու է Ծառայությունը։ Ընդ որում, տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը ներդնելու ժամկետը Նախագծով սահմանվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ը։

Նախագծով կանոնակարգվել են նաև «Պետական նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում, մինչև նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող 36-րդ ամիսը՝ ներառյալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար դիմելու կարգը, ինչպես նաև դիմումը մերժելու դեպքերը։

Մասնավորապես, նպաստը վճարելու համար դիմումը ներկայացնում է այն ծնողը, ում նշանակվել է նպաստը։ Մյուս ծնողին նպաստը վճարվում է, եթե ներկայացվել է ծնողի (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը)` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` մյուս ծնողին նպաստ վճարելու վերաբերյալ կամ ծնողը (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը)՝

1) մահացել է (դատական կարգով ճանաչվել է մահացած) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները:

Նպաստ վճարելու դիմումները մերժվում են, եթե՝

1) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) նկատմամբ սահմանվել է խնամակալություն.

2) նպաստը նշանակելուց հետո երեխան որդեգրվել է.

3) երեխան ձեռք է բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,

4) երեխայի ծննդյան կապակցությամբ արդեն վճարվել է նպաստ.

5) ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ.

6) դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետից հետո.

7) ծնողը և երեխան դիմելու օրվա դրությամբ հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

Նախագծով կանոնակարգվել են նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխաների հաշվառման կարգը այն դեպքում, երբ այդ երեխաների ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել։ Հստակեցվել է նաև ծնողների համաձայնությամբ երեխաներին հաշվառելու համար պահանջվող գրավոր համաձայնության բովանդակությունը, ինչպես նաև հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում առկա ռիսկերը՝ սահմանվել է, որ այդ համաձայնությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումը և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն օրենքի կիրարկումը:

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  • Обсуждалось

    01.10.2020 - 16.10.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6627

Принт