Добавить в избранное

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ------------------------ 2020 թ. № --------- Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածով պահանջվում է տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետության կողմից իրականացնել ուսուցչի հերթական ատեստավորում` յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի: ՈՒսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Ժամանակակից աշխարհում ուսուցումը զարգացող հմտություն է և ուսուցիչը շարունակում է սովորել անընդհատ փոփոխվող գիտության, տնտեսության և հասարակության մեջ: Ուսուցումն ու սովորելը զուգահեռ գործընթացներ են, և ուսուցումը տեղի է ունենում ամբողջ կյանքի ընթացքում, ինչը պետությունից պահանջում է կարևորել և անհամեմատ մեծ ներդրումներ կատարել դպրոցների մանկավարժական անձնակազմի մասնագիտական զարգացման մեջ:

Մասնագիտական զարգացումը ուսուցիչների շարունակական վերապատրաստման միջոցով ապահովելով հնարավորություն է ստեղծվելու սովորողների մոտ գիտելիք, հմտություններ, վերաբերմունք և արժեքներ ձևավորելու համար:

Ուսուցիչների վերապատրաստումը անհրաժեշտ է կենտրոնացնել առարկայական վերապատրաստման և ընդհանուր մանկավարժական գիտելիքների, աշխատանքի պլանավորման, իրականացման և գնահատման վրա, քանի որ վերջին տարիների ընթացքում էականորեն փոխվել են ինչպես գիտությունները, գնահատման եղանակները, այնպես էլ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնց միջոցով իրականացվում է ուսուցման գործընթացը նոր մեթոդներով և ռազմավարություններով:

Այս վերապատրաստումները կարևոր են  ինչպես փորձառու, այնպես էլ այն ուսուցիչների համար, ովքեր նոր են սկսել իրենց մանկավարժական գործունեությունը: Կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց հեռավար դասերի և ուսուցման հիբրիդ ռազմավարությունների իմացության կարևորությունը, ՏՀՏ գործիքների կիարառման նոր մեթոդների և առաջավոր փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը:

 

  1. Ակնկալվողարդյունք

Իրավական ակտի ընդունումը կնպաստի

  • ուսուցիչների մասնագիտական որակների զարգացմանը,
  • ուսումնական գործընթացի պլանավորման, կազմակերպման և հետադարձ վերլուծության արդյունավետության բարձրացմանը,
  • ուսուցման գործընթացում ՏՀՏ նպատակային կիարռմանը,
  • սովորողների մոտ կարողունակությունների զարգացմանը:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատել «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը»:

 

  • Обсуждалось

    29.09.2020 - 15.10.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8128

Принт

Предложения

Ինգա Վարդանյան

02.10.2020

Բավականին հիմնավորված փաստաթուղթ է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կազմողներին: Մեկ հարց՝ եթե տնօրենը պիտի նախատեսի հաջորդ ֆինանսական տարվա համար որոշակի գումար իր դպրոցի վերապատրաստվող ուսուցիչների վերապատրաստումների համար, ապա պետք է իմանա գոնե մոտավորապես որքան գումարի մասին է խոսք գնում: Առաջարկում եմ կարգի մեջ որպես գնային սահմանափակում մատնանշել գնային առաջարկների շրջանակները և վերապատրաստող կազմակերպությունների և տնօրենների կանխատեսումների համար:

Узнать больше