В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
-
3 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
…. 2020 թվականի N ….-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ
13-Ի N 1329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 1329-Ն որոշման՝
- N 2 հավելվածում՝
ա. «Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 8» բառերն ու թիվը փոխարինել «Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 9» բառերով և թվով,
բ. «Ընդամենը 58» բառն ու թիվը փոխարինել «Ընդամենը 59» բառով և թվով.
- N 3 հավելվածում՝
ա. «Սրտաբանություն (կարդիոլոգիա) 4» բառերն ու թիվը փոխարինել «Սրտաբանություն (կարդիոլոգիա) 3» բառերով և թվով,
բ. Լրացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ՝
«
Ուռուցքաբանություն |
1 |
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
29.09.2020 - 15.10.2020
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 6465
Принт