Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
5 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի n 369-լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-L որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների մասնակցության գործընթացի պարզեցմամբ և Ծրագրով նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջների հստակեցմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից: Ծրագրի շրջանակներում առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ՝ թեթև կոնստրուկցիայով և այլ տիպի անասնաշենքեր: Անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար Ծրագրով առաջարկվում է 3 մոդել.
- 1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ.
- 2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ.
- 3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ։
Ծրագրին մասնակցության նպատակով 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ներկայացվել է 281 դիմում, կնքվել է 37 պայմանագիր, 9 տնտեսավարողի տրամադրվել է փոխհատուցում՝ 49.25 մլն դրամ: Կատարվել է տեղազննություն 281 տնտեսություններում, որից 261-ը համապատասխանել են Ծրագրի չափանիշներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացների արդյունքում 160 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և հստակեցնել Ծրագրին մասնակցության գործընթացը, մասնավորապես, նախնական և յուրաքանչյուր փուլի աշխատանքների ավարտից հետո փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները:
Գործող Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ ուսուցման արդյունքում տրամադրված հավաստագիրը, անասնաշենքի նախագիծը, ներկայացնում են դիմումի հետ միաժամանակ, որից հետո միայն Նախարարության կողմից կատարվում է տեղազննություն։ Միաժամանակ գործող Ծրագրով առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո շինարարական ավարտական ակտի ներկայացման պահանջը տնտեսավարողների համար առաջացնում է դժվարություններ, քանի որ շինարարական ավարտական ակտը տրամադրվում է օբյեկտը շահագործման հանձնելու պատրաստ լինելու պայմաններում:
Նախագծով փաստաթղթերի ներկայացման գործընթացը բաժանվում է երկու փուլի, և տնտեսավարողին հնարավորություն է տրվում տեղազննության արձանագրության դրական եզրակացության դեպքում ներկայացնել ուսուցման արդյունքում տրամադրված հավաստագիրը, անասնաշենքի նախագիծը և այլ փաստաթղթերը։ Նախագծով նախատեսվում է, որ 2021 թվականից հունվարի 1-ից ուսուցողական դասընթացները կկազմակերպվեն և հավաստագիրը կտրամադրվի Նախարարության կողմից։ Նախագծով հանվել է Ծրագրին մասնակցության ցանկություն հայտնած կապալառու կազմակերպության կողմից նախարարություն հայտի ներկայացման և հրապարակվող ծրագրի կապալառուների ցանկում ընդգրկման պահանջը, և տնտեսավարողներին հնարավորություն է տրվել ազատ ընտրելու կառուցում կամ վերակառուցում իրականացնող կազմակերպությանը: Միաժամանակ, հստակեցվել է՝
- յուրաքանչյուր փուլի ավարտից հետո ծրագրի շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմը,
- ծրագրի մասնակցության համար դիմումի ձևաթուղթը,
- տեղազննության և մոնիթորինգի իրականացման ժամկետները։
4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:
ՏԵՂԵԿԱՆՔ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
-
Обсуждалось
18.09.2020 - 04.10.2020
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 8741
Принт