Добавить в избранное

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 35.1 Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

  1. Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված իր նպատակների և գործառույթների իրականացման, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը:
  2. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները:
  3. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տվյալների և բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, տեղեկությունների տրամադրման ընթացակարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                Արմեն Սարգսյան

  • Обсуждалось

    14.09.2020 - 30.09.2020

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Министерство

    Центральный банк Республики Армения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7650

Принт

Связанные документы / ссылки