Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ"

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմիններիի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների և վարչական իրավախատումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաև տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:

 

Ընթացիկ վիճակը

2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որով ձևավորվել է տեսչական մարմինների համակարգը: Նշված օրենքի, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Տեսչական մարմնինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն օրենքի համաձայն` տեսչական մարմինները որոշակի ոլորտում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմիններ են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար կիրառում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ներկայումս պահպանված են նախկինում համապատասխան ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող և այդ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախատումների համար պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների անվանումները:

Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսում է աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ վերահսկողության շրջանակների փուլային ընդլայնում։ Ծրագրին համահունչ  անհրաժեշտություն է առաջանում Վարչական իրավախախտումների վերաբեյալ օրենսգրքում ընդլայնել աշխատանքային օրենսդրության խախտման համար պատասխանատվություն նախատեսող վարչական իրավախախտումների շրջանակը:

Միևնույն ժամանակ առողջապահության բնագավառում «Հոգեբուժական օգնության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին», «Գովազդի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքներով նախատեսված են պահանջներ, որոնք խախտելու համար օրենսգրքում նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ: Այսպիսով անհրաժեշտություն է առաջանում օրենսգրքում վարչական պատասխանատվություն նախատեսել

  • առողջապահության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից լիցենզիայի պարտադիր այն պայմանների և պահանջների խախտման համար, որոնց դեպքում «Լիցենզավորման մասին» օրենքում նախատեսված չէ լիցենզիայի կասեցում կամ դադարեցում,
  • հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները խախտելու համար,
  • մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության պահանջները խախտելու համար,
  • մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքները խախտելու համար,
  • մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու պահանջները խախտելու համար:

ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվության միջոցներ նախատեսել այդ իրավական ակտերով նախատեսված պահանջները խախտելու համար:

Առողջապահական և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների պրակտիկան ցույց է տալիս, որ գործող օրենսգրքում նախատեսված որոշ իրավախախտումների համար վարչական տուգանքի չափը բավարար չէ այդ իրավախախտումների կանխումն ապահովելու համար։ Այսպես, դրանք նաև որոշ դեպքերում այնքան ցածր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել տուգանքը, քան վերացնել իրավախախտումը։

Ելնելով կոնկրետ տեսչական մարմնի գործունեության ոլորտային առանձնահատկություններից (այդ թվում՝ տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունից) անհրաժեշտություն է առաջացել վերանայել տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.1-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքներին խոչընդոտելու համար, իսկ օրենսգրքի տարբեր հոդվածներով վարչական պատասխանատվություն է նախատեսվում առանձին տեսչական մարմինների ստուգումների իրականացմանը խոչընդոտելու համար: Միևնույն ժամանակ օրենսգրքում որոշ տեսչական մարմինների դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսված այդ տեսչական մարմինների հանձնարարականները չկատարելու համար, իսկ որոշների համար՝ ոչ: Այս առումով բոլոր տեսչական մարմինների համար միասնական մոտեցումն ապահովելու և օրենսգրքում չհիմնավորված կրկնորդումներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջանում տեսչական մարմինների ստուգումների իրականացմանը խոչընդոտելու և հանձնարարականը չկատարելու համար վարչական պատասխանատվություն նախատեսել միևնույն զանցակազմերով:

2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքը, որով օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 230-րդ հոդվածով աշխատանքային իրավունքի բնագավառի նկատմամբ համապարփակ վերահսկողության շրջանակներում վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորությունը կվերապահվի Առողջապահական և աշխատաքնի տեսչական մարմնին: Մինչդեռ սույն նախագծով, ինչպես նաև նշված օրենքի ընդունումից հետ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված այլ փոփոխություններով նախատեսվել են այս տեսչական մարմնի կողմից քննվող այլ վարչական իրավախախտումներ, որոնք, սակայն,  նախատեված չեն քննարկվող օրենքում: Արդյունքում, մշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այդ փոփոխություններով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ենթակայությունը նախատեսված չի լինի: Նման պայմաններում, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով, անհրաժեշտություն է առաջանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքում այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու լիազոորությունը ևս վերապահել տեսչական մարմնին:

 

Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունման նպատակն է՝

  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող և/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է,
  • սահմանել նաև վարչական պատասխանատվության միջոցներ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության օրենսդրություններով, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով նախատեսված պահանջները խախտելու համար,
  • միևնույն ժամանակ, ելնելով որոշ վարչական իրավախախտումների վտանգավորության աստիճանից և արդարության սկզբունքի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից՝ որոշ իրավախախտումների համար որպես վարչական տույժի տեսակ նախատեսել նախազգուշացումը, իսկ որոշների դեպքում՝ վերանայվել է նախատեսված տուգանքի չափը,
  • հստակեցնել տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը,
  • միասնական կարգավորում նախատեսել տեսչական մարմինների ստուգումներին խոչընդոտելու և հանձնարարականները չկատարելու համար,
  • 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքով հստակեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը ։

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում  տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

 

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  • Обсуждалось

    14.09.2020 - 29.09.2020

  • Тип

    Закон

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7102

Принт

Предложения

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակակական դիտորդական խումբ

28.09.2020

Նախագծի 7-րդ հոդվածով սահմանված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվելիք 47․27-րդ հոդվածի վերնագրում և տեքստում շարադրված «հոգեկան խանգարում ունեցող անձանց» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց» բառերով։ Վերոնշյալ ձևակերպմամբ առաջարկությունը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված՝ համար ՀՕ-346-Ն օրենքի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ (նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ կմտնի 06.10.2020թ-ին)։ Վերջինս բխում է նաև միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներից ու մոտեցումներից։

Узнать больше